Քաղաքային իշխանությունները նրանց հոր սեփականությունը չեն. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
Քաղաքական
Այսօր՝ մայիսի 2-ին, Ազատության հրապարակում հանրահավաք է կազմակերպել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Իր ելույթում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասաց.
«Ինչ որ ասել ենք, մենք մեր ասածի տերն ենք լինելու, ես ոչ մեկի առաջ բարոյական պատասխանատվություն չունեմ, ԲՀԿ քաղաքապետը կաշառք չի վերցնելու, եթե քաղաքապետը, թաղապետը հղփանա, աշխատանքից հեռացվելու է: Բոլոր խնդիրները լուծվելու են, Երևանում չկա անլուծելի խնդիր: Քաղաքային իշխանություններն իրենց հոր սեփականությունը չեն: Այո, ունենք խոշոր քաղաքական թիմ, բայց մենք մենակ չենք կարող, մենք պետք է միասին դարձնենք մեր ժողովրդի կյանքը բարգավաճ, որ մենք ունենանք հզոր, բարեկեցիկ կյանք:
Ես իմ խոսքը պահել եմ, ձեր հարգանքն ու վստահությունը չեմ կորցնելու: Երևանում չկա չլուծվող խնդիր, բոլորը լուծելի են, միայն հարկավոր է ճիշտ ծրագիր, ճիշտ մարդիկ: Ունենք ուժեղ քաղաքական թիմ ու կարող ենք այդ բոլորն իրականացնել, բայց միասին պետք է լինենք: Մեր հայը արտագաղթի ճանապարհը պիտի մոռանա: Պիտի կարողանանք միասնական, համախմբված ու կողք կողքի լինել: Մեր երկրում պետք է արդարություն լինի, մրցակցություն, որ ամեն մարդ կարողանա աշխատել և իր ընտանքիը պահել։
Ես օդի մեջ խոսքեր չեմ ասում, ինձ ճիշտ հասկացե՛ք... Պետք է լինի մրցակցություն, պայման և հնարավորություն, որ ամեն մարդ կարողանա աշխատել և պահել իր ընտանիքը:
Մենք գնում ենք հաղթանակի»։
Ելույթի վերջում Գագիկ Ծառուկյանը կոչ արեց մասնակցել առաջիկա ընտրություններին և կարևորեց, որ քաղաքացին իր ձայնը տա նրան, ում հետ հույս է կապում, ում հավատում է: Վերջինս նաև մասնակիցներին ամսի 14-ին հրավիրեց Աբովյան քաղաք՝ Սբ. Հովհաննես եկեղեցու բացմանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան