Բավական է ժողովրդին կերակրեն կեղծ թվերով. Նաիրա Զոհրաբյան
Քաղաքական
Այսօր՝ մայիսի 2-ին, Ազատության հրապարակում հանրահավաք էր կազմակերպել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
Իր ելույթում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց երևանցիներին Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում իրենց ձայնը տալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:
«Այսպես շարունակել այլևս չի կարելի, մենք մեր երկիրը կորցնում ենք, կանգնած ենք թշնամու առաջ: Ազգային վիճակագրական ծառայությունը երեք օր առաջ հրապարակեց հերթական թվերը: Հայաստանի տնտեսական աճը 7.2 տոկոս է կազմել, դա նշանակում է, որ Հայաստանն աշխարհի զարգացած երկրների առաջին եռյակում է: Այդ ինչպե՞ս է պատահում, որ հայն արտագաղթում է, եթե զարգացած Հայաստանում է ապրում: Երկիրը հասցված է սոցիալ տնտեսական անդունդի: Տնտեսական այս թիմը կառավարության գլխավորությամբ երկիրը հասցրել է փակուղի: Մենք ունենք հնարավորություն՝ նոր էջ բացելու Երևանի պատմության մեջ, մենք վճռորոշ ընտրության առաջ ենք կանգնած: Բավական է ժողովրդին կերակրեն կեղծ թվերով, մանիպուլյացիաներով, ժողովո՛ւրդ, մենք ձեր ձայներին տեր ենք կանգնելու, մենք ասում ենք՝ երբեք ձեզ կեղծ խոստում չենք տվել, Հայաստանը վերադարձնելու ենք հայաստանցուն, Երևանը վերադարձնելու ենք երևանցուն, հաղթանակ ձեզ, հաղթանակ մեզ բոլորիս»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան