Հանդիպում ԿԸՀ նախագահի հետ
Հայաստան
Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդունել է Երևանի ավագանու 2013թ. մայիսի 5-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչներին:
Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Մուկուչյանը բարձր է գնահատել դիտորդական առաքելությունների դերն ու նշանակաությունն ընտրական գործընթացներում:
Դիտորդական առաքելության պատվիրակության ղեկավար Ստյուարտ Դիքսոնի խնդրանքով ԿԸՀ նախագահը ներկայացրել է տեղեկատվություն՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի, ինչպես նաև հանձնաժողովի կողմից իրականացվող ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:
Քննարկվել են նաև ընտրական հանձնաժողովների կազմավորման, ընտրողների ցուցակների վարման և կազմման սկզբունքներին առնչվող հարցեր:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից