Նախագահական ընտրություններին ծպտուն չէիք հանում՝ մտահոգված չէ՞իք. Շարմազանովը՝ ԲՀԿ-ականներին
Քաղաքական
ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ նիստի ընթացքում քննարկվել են Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների համար կազմակերպված քարոզարշավի արդյունքները: Վերջինիս խոսքով՝ գործադիր մարմինը դրական գնահատեց քարոզչության ընթացքը: ԳՄ-ում ևս մեկ անգամ կարևորել են ժողովրդավարական ընտրությունների անցկացումը:
ՀՀԿ-ն ևս քարոզարշավի ընթացքում շեշտը դրել է բակային հանդիպումների վրա և այն արդարացված է համարում:
Լրագրողներն Էդուարդ Շարմազանովին հարցրին՝ ինչպես են ՀՀԿ–ում վերաբերվում ԲՀԿ-ականների այն արտահայտությանը, որ իրենք գնում են հաղթանակի, և այդ դեպքում ՀՀԿ-ն ո՞ւր է գնում: Վերջինս պատասխանեց. «ՀՀԿ-ն գնում է դեպի ապահով Հայաստան: Յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն ասում է, որ իրենք գնում են հաղթելու, և ես չեմ լսել, որ ինչ-որ մեկն ասի՝ «ես հաղթանակի համար չեմ պայքարում»: Մենք յուրայինների նկատմամբ հաղթանակի չենք գնում: Հաղթանակի գնում էին օրինակ Ավարայրի ճակատամարտում: Մեր քաղաքի բնակչության հետ մենք գնում ենք դեպի «Ավելի լավ Երևան»»:
Իսկ արդյոք Հայաստանում կա այն մոնոպոլիան, որի մասին ԲՀԿ-ականներն այսօր հայտարարեցին իրենց ելույթներում հարցին Շարմազանովը պատասխանեց. «Ինչպե՞ս կարելի է խոսել քաղաքական մոնոպոլիայից, եթե ունեն 37 պատգամավոր: Եթե քաղաքական մոնոպոլիա կա, չորս տարի ի՞նչ էին անում կոալիցիայում: Եթե այդքան շատ մտահոգված են իրենց երեխաների, նոր սերնդի ապագայով, ես իրենց հարց եմ տալիս՝ նախագահական ընտրություններում երեք ամիս ծպտուն չէիք հանում՝ մտահոգված չէ՞իք։ Երևանի ավագանու ընտրություններն ընդամենը քաղաքային ընտրություններ են: Իսկ, եթե իրենք այդքան մտահոգ էին, իրենք ազատ էին և կարող էին մասնակցել նախագահական ընտրություններին և իրենց խոսքն ասել, ուղղորդել իրենց ընտրողին»:
Կառավարության կազմի վերաբերյալ ՀՀԿ ԳՄ նիստում քննարկում չի եղել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան