Էդգար Ղազարյանի և «Ուժեղ Հայաստան»-ի հարաբերությունները լարվել են․ «Ժողովուրդ» Փաշինյանը որս է սկսել Ծառուկյանի համախոհների նկատմամբ․ «Հրապարակ» Աղվան Վարդանյանը մեկուսացած է խմբակցությունից․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Խիստ զգուշացրել են՝ ոչ մեկին չասել պարգեւավճարի չափը, սպառնացել ազատել «Հրապարակ». Հեռացող պատգամավորների հաշվին 5 մլն դրամ գումար է փոխանցվել Բժիշկը զգուշացրել է 1 ամիս միայն հնդկացորեն և հավի կրծքամիս ուտելու հետևանքների մասին Իսպանիան պատասխան միջոցներ կձեռնարկի Իտալիայի հետ սահմանին Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը «Դոլֆին» թայֆունը շարժվում է դեպի Չինաստան․ վտանգի տակ է մինչև 30 միլիոն մարդ Մահացել է 26-ամյա հայտնի տիկտոկերը (լուսանկար) Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու Իրանը պատրաստվում է հաստատել ԱՄՆ-ի և Օմանի հետ համաձայնագիրը 

Ժաննա Բուտուլյանի կյանքի նոր փուլը

Այլ

Սերիալային դերասանուհի Ժաննա Բուտուլյանը, ում դեբյուտային դերը եղավ «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում Սյուզկայի կերպարը, սերիալի ավարտից հետո այլ հեռուստանախագծում հանդես չեկավ ու արդեն 2 ամիս է, ինչ հեռուստադիտողները նրանից տեղեկություն չունեն: esyes.am-ը հետաքրքրվել է, թե ինչով էր այս ընթացքում զբաղված Ժաննան և առաջիկայում ինչ անելիքներ ունի:

Մեզ հետ զրույցում Ժաննան հայտնեց, որ այս ընթացքում նախ մի լավ հանգստացել է, ապա զբաղվել իրենով: «Այս ընթացքում լիարժեք հանգստանում էի ու արդեն վերականգնել եմ ուժերս: Սպորտով եմ զբաղվում, պարի գնում, արտաքինիս հետևում: Վերջապես ժամանակ ունեցա հետևողական լինել իմ նկատմամբ, ոչ թե մի օր զբաղվեմ սպորտով, մի օր՝ ոչ: Այս ընթացքում մի օր մարզասրահ էի գնում, մի օր՝ պարի,- ասաց Ժաննան ու հավելեց, որ նախկինում ևս զբաղվել է և սպորտով, սակայն նկարահանումների ժամանակ ոչ միշտ էր կարողանում գնալ մարզասրահ, քանի որ չուներ ֆիքսված գրաֆիկ՝ աշխատանքային ժամի սկիզբ և ավարտ: -Պարի փոքր տարիքում եմ գնացել, հետագայում արդեն լողով եմ զբաղվել: Այսինքն՝ տարբեր ժամանակահատվածներում տարբեր սպորտաձևերով եմ զբաղվել»:

Անդրադառնալով արտաքինին հետևելուն՝ Ժաննան նշեց, որ նկարահանումների համար արվող ամենօրյա դիմահարդարումը վատ է անդրադառնում մաշկի վրա և ինքն այս ընթացքում փորձել է քիչ դիմահարդարվել և խնամել մաշկը:

Սերիալային դերասանուհին ասաց, որ այս ընթացքում մի քիչ աչքաթող էր արել ընկերներին, հարազատներին, որոնց առաջ փորձում է «մեղքերը» քավել և նրանց հետ անցկացնել ժամանակը: Օգտագործելով հանգստի շրջանն ու ազատ ժամանակը՝ Ժաննան նաև գրքեր է կարդացել, որոնցից առանձնացրեց Բալզակի «Շագրենի կաշին». «Երբ «Դժվար ապրուստի» նկարահանումները նոր էր սկսվում, կարդում էի Բալզակի «Շագրենի կաշին»: Սակայն կիսատ թողեցի այն, քանի որ էներգիա չէր մնում կարդալու համար: Ֆիլմի ավարտից հետո նորից սկսեցի կարդալ այդ գիրքը: Կարծում եմ՝ շատ ճիշտ էր, որ ես հիմա դա կարդացի, քանի որ այժմ այլ կերպ հասկացա այդ գրքի իմաստը: Հիմա այլ կերպ եմ գնահատում կյանքն ու նայում իրերին. սկսել եմ չշտապել և ավելի ռեալ նայել կյանքին: Նախկինում մի համոզմունք ունեի՝ որքան էլ մեզնից շատ բան է կախված, ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես լինելու է: Եկավ մի պահ, երբ սկսեցի մտածել, որ ամեն ինչ ինձնից է կախված, սակայն հիմա կրկին հանգել եմ նախնական կարծիքիս՝ այն, ինչ պետք է լինի, որքան էլ պայքարես, միևնույնն է, գալու է ու կանգնի ճանապարհիդ»:

Առաջիկա ծրագրերի մասին խոսելիս Ժաննան նշեց, որ ցանկանում է զուգահեռել իր առաջին մասնագիտությամբ՝ որպես հոգեբան և որպես դերասանուհի աշխատելը. «Այս ընթացքում վերապատրաստվել եմ որպես հոգեբան, իմի եմ բերել գիտելիքներս և աշխատելու հեռանկարներ ունեմ: 2010 թվականին՝ մագիստրոսի կոչում ստանալուց հետո, աշխատել եմ իմ մասնագիտությամբ, սակայն հետո սկսեցի նկարահանվել «Դժվար ապրուստում»»:

Ժաննայից տեղեկացանք, որ այս ընթացքում ունեցել է հեռուստանախագծերում հանդես գալու առաջարկներ, սակայն շատ հոգնած լինելու պատճառով չի համաձայնել. «Եթե միանգամից ընդգրկվեի այլ նախագծում, դեռ հոգնած կլինեի, ամեն ինչ նույն ձևով կընկալեի ու ժամանակի ընթացքում կսպառվեի: Իսկ հիմա վերականգնված ուժերով արդեն պատրաստ եմ կյանքի նոր փուլի: Այժմ դեռ չկա այնպիսի առաջարկ, որին կսիրահարվեմ, իսկ ինձ համար աշխատանքում շատ կարևոր է սիրահարվելն այն ամենին, ինչ անում եմ: Սակայն ցանություն կա ու հաստատ վերադառնալու եմ եթեր, որովհետև արդեն կարոտում եմ նկարահանման պրոցեսը»:

Խոսելով անձնականի մասին հոգեբան-դերասանուհին ասաց, որ ընտրյալ չունի, սակայն իր ինտուիցիան հուշում է, որ կյանքի նոր փուլում նաև դա էլ կլինի. «Այնպես չէ, որ սիրտս զբաղված է, դրա համար եմ այդպես ասում, ուղղակի ինտուիցիաս է այդպես հուշում, իսկ ես միշտ վստահում եմ նրան»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էդգար Ղազարյանի և «Ուժեղ Հայաստան»-ի հարաբերությունները լարվել են․ «Ժողովուրդ»Փաշինյանը որս է սկսել Ծառուկյանի համախոհների նկատմամբ․ «Հրապարակ»Աղվան Վարդանյանը մեկուսացած է խմբակցությունից․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Խիստ զգուշացրել են՝ ոչ մեկին չասել պարգեւավճարի չափը, սպառնացել ազատել «Հրապարակ». Հեռացող պատգամավորների հաշվին 5 մլն դրամ գումար է փոխանցվել Բժիշկը զգուշացրել է 1 ամիս միայն հնդկացորեն և հավի կրծքամիս ուտելու հետևանքների մասին Իսպանիան պատասխան միջոցներ կձեռնարկի Իտալիայի հետ սահմանին Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը «Դոլֆին» թայֆունը շարժվում է դեպի Չինաստան․ վտանգի տակ է մինչև 30 միլիոն մարդ Մահացել է 26-ամյա հայտնի տիկտոկերը (լուսանկար)Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու Իրանը պատրաստվում է հաստատել ԱՄՆ-ի և Օմանի հետ համաձայնագիրը «Լիդսն» ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է ձևակերպել Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին ԱՄՆ-ից գաղտնի ժամանել է Մոսկվա Ուկրաինայի հացահատիկի պահեստները կարող են լցվել ծովային ճանապարհների փակման պատճառովԵկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորապես մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով Syria TV. Իսրայելի զորքերը մտել են Սիրիայի հարավՄեր զինված ուժերը ցույց տվեցին իրենց կարողությունները աշխարհի ամենաթանկ բանակի դեմ. Իրանի ԱԳ նախարար Հղի զբոսաշրջիկներին կարող են մերժել մուտք գործել ԱՄՆՀութիները հայտարարել են Եմենում պրոսաուդյան ուժերի ռազմական բազային հարվածելու մասին Ոսկու գինը հունիսի 17-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 4400 դոլարըԵվս 6 տարի և ընդմիշտ «Ռեալում»․ Վինիսիուս Պենտագոնը հրապարակել է ԱԹՕ-ների վերաբերյալ նոր նյութերԶելենսկին առաջին անգամ ժամանել է Սերբիա․ սպասվում են կարևոր բանակցություններ Վուչիչի հետ Հայտնի են դարձել Թաիլանդի դպրոցի հրաձգության ժամանակ զոհվածների մասին մանրամասները Հայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովՖյոդորովը փորձում է Մասկին համոզել, որ աջակցի Ուկրաինային Թրամփը սպառնացել է արգելափակել շվեյցարական ժամացույցների ներմուծումը ԱՄՆՀորմուզի նեղուցը կարող է կորցնել իր ռազմավարական նշանակությունը Կաթողիկոսը չպետք է հայկական դատարանի առջև կանգնի ու վե՛րջ, մնացածը քննարկման հարց չի․ փաստաբան (տեսանյութ) Reuters. Իսպանիան սպառնում է Իտալիային սահմանային վերահսկողության համար պատասխան միջոցներովՄիշուստինը հայտարարել է ԵԱՏՄ-ում մարքեթփլեյսների աշխատանքի միասնական կանոնների մասին El Mundo. Իսպանական նավատորմը միգրացիոն ճգնաժամի ֆոնին ուժեղացրել է իր ներկայությունը ՍեուտայումՓրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին 31-ամյա ամուսինը խանդի հողի վրա դանակահարել է կնոջը Թրամփը հայտարարել է, որ կարող է դառնալ Միացյալ Նահանգների վերջին հանրապետական ​​նախագահըՌուբեն Ռուբինյանը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ խորհրդարանի նախագահը Արթուր Խուդինյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ո՞ւր կորավ հայի պահանջատեր տեսակը․ Կարինե Նալչաջյանը՝ հայի հոգեկերտվածքի, ազգային դիմագծի մասին (տեսանյութ) Աննկարագրելի հպարտություն էր, երբ Բաքվում հնչեց ՀՀ օրհներգը․ Ժաննա Անդրեասյան Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կարգը կփոխվի Ստեփանավանում ռուս կինը փորձել է ինքնասպանություն գործել Հասմիկ Կարապետյանի համարձակ լուսանկարները՝ լողավազանից (լուսանկարներ) Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել է Կաթողիկոսը՝ մեղադրյալի աթոռին․ ի՞նչ են մտածում քաղաքացիները (տեսանյութ) 2026 թվականի օգոստոսը վտանգավոր կլինի երեք կենդանակերպի նշանների համար Շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք․ ՆԳՆ ոստիկանություն Ալեն Սիմոնյանից հետո հաջորդը Հայկ Կոնջորյանն է․ նրա մասին «սլիվները» ՔՊ-ն է կազմակերպում (տեսանյութ)
Ամենադիտված