Վտանգ եմ տեսնում. ընտրատեղամասերում կարող են ավելի սուր բախումներ լինել
Հայկական Մամուլ
Ժողովուրդն ընտրելու է ինչպես միշտ՝ չի ընտրելու իշխանություններին, եւ, ինչպես միշտ, կեղծվելու են ընտրությունները, այս անգամ նույնիսկ վտանգ եմ տեսնում, որ ընտրատեղամասերում կարող են ավելի սուր բախումներ լինել, որովհետեւ հանձնաժողովներում քիչ թե շատ բալանս կա, ու իշխանություններին որեւէ բան չի մնում, քան պարտվելու վերահաս վտանգի առջեւ դիմել ամենագործնական միջոցին' թաղի խուժանի ներգրավմանը: Անկեղծ ասած, ես նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական զարգացումներից այնքան հիասթափված եմ, որ չեմ էլ հետեւել ավագանու ընտրությունների ընտրարշավին: Այնպես որ, չեմ կարող որեւէ եզրակացություն անել: Ինձ համար ավագանու ընտրությունները միայն մի կոնտեքստում հետաքրքիր կլինեին' եթե դրանք ծառայեցվեին ռեժիմի դեմ գործնական պայքարի հզորացմանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը:
Առավել մանրամասն «Հրապարակ»-ի մայիսի 3-ի համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը