Երևանում ուսանողը «Infiniti»-ով վրաերթի է ենթարկել 5-ամյա երեխային
Արտակարգ Պատահար
Մայիսի 2-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևանի Լեփսուսի փողոցի բնակիչ 25-ամյա Դավիթ Ղուլյանը, վարելով «Infiniti» մակնիշի 75 MD 555 համարանիշի ավտոմեքենան, Գրիբոյեդովի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն 5-ամյա Իլյա Րլեաբուխային:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իր մեքենայով երեխային տեղափոխել է հիվանդանոց:
Փաստի առթիվ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արսեն Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանը հայտնում է, որ Դ. Ղուլյանը սովորում է Ճարտարապետաշինարարական պետական համալսարանի դիզայնի ֆակուլտետում:
Բժիշկների հավաստմամբ՝ երեխայի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան