Արմավիրցի պաշտոնյաները երեւանցիների վրա փորձում են ազդել
Հայկական Մամուլ
Նախօրեին մենք տեղեկություն ստացանք, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ու նրա օգնական Նվեր Պետրոսյանը մարզը թողել, հանգրվանել են Երեւանում: Երեւանի կենտրոնում գրասենյակ են բացել, որտեղ նրանք ամեն օր՝ մայիսի 5-ի ընտրությանն ընդառաջ, կազմում-թարմացնում են Արմավիրում բնակվողների երեւանցի հարազատների ցուցակները: Արմավիրցի պաշտոնյաները երեւանցիների վրա փորձում են ազդել մարզում բնակվող ազգականների միջոցով: Կախված արմավիրցուց՝ մեկին խնդրում են, մեկից պահանջում, մյուսին՝ ակնարկում եւ այլն: Մեզ հետ զրույցում Նվեր Պետրոսյանն ասաց, որ ցուցակ չի կազմում, չգիտի՝ մարզպետը ցուցակ ունի, թե չէ, բայց գիտի, որ նա, ՀՀԿ-ական լինելով, մասնակցում է Երեւանի ավագանու քարոզչական աշխատանքներին: Ինչպես եւ ինքը:
Առավել մանրամասն «Հրապարակ»-ի մայիսի 3-ի համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը