Եվրոպայի լիգայի գավաթը կվիճարկեն «Չելսին» և «Բենֆիկան» (տեսանյութ)
Սպորտ
Ավարտվեց Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլը: Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասավ «Բազելի» նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ փուլ: Լոնդոնցիների կազմում աչքի ընկան Տորեսը, Մոսես, Լուիսը, իսկ հյուրերից միակ գոլը հեղինակեց Սալահը:
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր 2-1 հաշվով՝ հօգուտ լոնդոնցիների:
Սեփական հարկի տակ հաղթանակ տոնեց և եզրափակիչի ուղեգիր նվաճեց «Բենֆիկան»: Վերջինս 3:1 հաշվով առավելության հասավ «Ֆեներբահչեի» նկատմամբ:
Դաշտի տերերի կազմում գոլի հեղինակ դարձան Գայտան և Կարդոսոն (2), իսկ հյուրերի կազմում 11 մետրանոցից գոլի հեղինակ դարձավ Դիրկ Կայտը:
Նշենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր 1:0 հաշվով՝ հօգուտ թուրքական ակումբի:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան