ԲՀԿ հանրահավաքին մասնակցել է նաև ԲՀԿ նախկին խոսնակը
Հայկական Մամուլ
Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հրավիրած հանրահավաքին նախորդեց Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկից սկսված երթը, որին մասնակցում էին հիմնականում պատանիներ՝ «Սկսենք Երեւանից» կարգախոսով սպիտակ շապիկներ հագած: Նրանցից շատերը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեցին, որ եկել են Աբովյան քաղաքից: Ուշագրավն այն էր, որ հավաքվածներին մոտեցավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախկին մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը, որը ջերմորեն ողջունեց ԲՀԿ ներկայիս խոսնակ Տիգրան Ուրիխանյանին, զրուցեց եւ ժպիտով հեռացավ: Թե ինչ էին խոսում, մեզ չհաջողվեց պարզել:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը