Ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել
Արտակարգ Պատահար
Մայիսի 3-ին` ժամը 00.48-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Լեհվազ գյուղում' ճանշին բազայի մոտակայքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ;
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 370-րդ կմ-ի մոտակայքում բեռնաթափման ժամանակ տաք բիտումը թափվել է բեռնատարի ետևի անիվների վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.19-ին: Այրվել են «ՀՈՎՈ» մակնիշի 40V85310 պետհամարանիշի ավտոմեքենայի (վարորդ' Հաբիբ Ազիմե) անիվները (4 անիվ):


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան