«Ռեալից» Մոուրինյուի հեռանալու մեջ ոչ մի սարսափելի բան չեմ տեսնում. Վալդանո
Սպորտ
«Արքայական ակումբի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն խոսել է մադրիդյան թիմում տեղի ունեցող վերջին իրադարձություննների մասին և անդրադարձել Ժոզե Մոուրինյուի հեռացման հարցին. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Ներկայումս մամուլում լուրեր են շրջանառվում, որ պորտուգալացի մարզիչն ամռանը կգլխավորի «Չելսին»:
«Ռեալն» ունի հիանալի թիմ, և այս տեսանկյունից ոչ մի սարսափելի բան չեմ տեսնում, որ Մոուրինյուն կլքի թիմը»,-հայտարարել է Վալդանոն:
Հիշեցնենք, որ ժամանակին Վալդանոն ստիպված եղավ լքել «Ռեալը» հենց Մոուրինյուի պատճառով:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան