Դժվար է «Ռեալին» մերժելը. Կարլո Անչելոտի
Սպորտ
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է այն տեղեկությունը, համաձայն որի՝ ամռանը, հնարավոր է, գլխավորի «Ռեալը»:
«Նախկինում կար մի պահ, երբ ես իսկապես մոտ էի «Ռեալը» գլխավորելուն: Սակայն դրանից հետո դարձա «Չելսիի» գլխավոր մարզիչը: Ոչ ոք չգիտի, թե ինչպես ամեն ինչ կստացվի ապագայում: Սակայն ՊՍԺ-ում ես ինձ լավ եմ զգում և կարող եմ այստեղ մնալ երկար ժամանակ: Դժվար է մերժել «Ռեալին», սակայն Փարիզում լավ է: Կարող եմ ասել, որ հիմա ցանկանում եմ դառնալ Ֆրանսիայի չեմպիոն»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվում էր, որ Անչելոտին մրցարջանի ավարտին կլքի ՊՍԺ-ն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան