Իկեր Կասիլյասը պարգևատրվեց Մադրիդի ոսկե մեդալով (տեսանյութ)
Սպորտ
«Արքայական ակումբի» դարպասապահ Իկեր Կասիլյասին շնորհվել է Մադրիդի ոսկե մեդալ. տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը մրցանակը ստացել է անձնական և մասնագիտական որակների, Մադրիդի և սպորտի լավագույն դեսպանը լինելու համար:
«Սա շատ երջանիկ պահ է: Սակայն սա միայն իմ ձեռքբերումը չէ, այլև ողջ թիմինն է: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնեցին ստանալ այս մրցանակը: Հպարտ եմ Մադրիդի քաղաքացի լինելու համար»,-նշել է Կասիլյասը:
Նման կերպ դարպասապահը միացավ Ալֆրեդո դի Ստեֆանոյին և Ռաուլին, ովքեր նույնպես արժանացել են այս մրցանակին՝ համապատասխանաբար 2008 և 2009-ին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան