«Ռեալի» երկրպագուները վիրավորել են Մոուրինյուին (տեսանյութ)
Սպորտ
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ենթարկվել է թիմի երկրպագուների քննադատությանը, վերջիններս նաև վիրավորել են պորտուգալացի մասնագետին. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Մադրիդյան թիմի ներկայացուցիչները թիմի մարզումներից հետո Մոուրինյուին սպասել են Վալդեբեբասի մոտ և վիրավորական արտահայտություններ հնչեցրել նրա հասցեին, երբ վերջինս մեքենայով անցնելիս է եղել: Երկրպագուները դժգոհություն են հայտնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բորուսիայի» հետ անհաջող խաղի համար:
Վիրավորական խոսքերից բաժին է հասել նաև Այտոր Կարանկային, ում երկրպագուներն անվանել են Մոուրինյուի խամաճիկ:
Հիշեցնենք, որ «Ռեալը» «Բորուսիային» Չեմպիոնների լիգայի եզրափակչի ուղեգիրը զիջեց ընդհանուր 4:3 հաշվով։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան