«Ռեալը» Լևանդովսկու համար «Բորուսիային» 20 մլն է առաջարկում
Սպորտ
«Ռեալը» «Բորուսիայի» հետ բանակցություններ է վարում Ռոբերտ Լևանդովսկուն ձեռքբերելու վերաբերյալ. տեղեկացնում է As-ը:
Ինչպես նշում է աղբյուրը, «Բավարիան», որը նույնպես հետաքրքրված էր 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, համաձայնության չի եկել դորտմունդյան թիմի հետ:
«Արքայական ակումբը» Լևանդովսկու համար առաջարկում է 20 մլն եվրո, մինչդեռ «Բորուսիան» պատրաստ է ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառել եվրոպական ակումբներին ավելի էժան, քան Բունդես լիգայում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացվում էր, որ Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան