Գիտնականները շրթներկի մեջ թունավոր չափաբաժնով մետաղներ են հայտնաբերել
Այլ
Ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ ավելի քան 30 հանրահայտ տեսակի շրթներկեր պարունակում են նորմայից բարձր քանակությամբ ծանր մետաղների չափաբաժին. փոխանցում է Korrespondent-ը: Նման մետաղների թվում են կադմիումը, քրոմը, արճիճը և ալյումինիումը:
Կալիֆորնիայի համալսարանի մասնագետները նշում են, որ կանայք, ովքեր օրվա ընթացքում 2-3 անգամ թարմացնում են իրենց շրթներկը, դրանով կարող են մեծացնել ստամոքսի քաղցկեղի ռիսկի հավանականությունը, քանի որ նրանց մաշկը ներծծում է քրոմի մեծ չափաբաժին:
Զեկույցի ամփոփման մեջ հետազոտողները խորհուրդ են տալիս հնարավորինս հազվադեպ օգտագործել շրթներկ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան