«Չելսին» կարող է դառնալ 5-րդ ակումբը, որը նվաճել է բոլոր եվրագավաթները
Սպորտ
Լոնդոնի «Չելսին», որը երեկ «Բազելի» հետ խաղում նվաճեց Եվրոպայի լիգայի եզրափակչի ուղեգիր, կարող է դառնալ ֆուտբոլի պատմության մեջ 5-րդ ակումբը, որին հաջողվել է նվաճել եվրոպական բոլոր՝ երեք մրցաշարերի գավաթները:
Լոնդոնյան թիմն արդեն նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը՝ 2012-ին, 1971-ին և 1998-ին արժանացել է Գավաթակիրների գավաթին և այս մրցաշրջանում կարող է նվաճել Եվրոպայի լիգայի գավաթը:
Նախկինում երեք գավաթներին արժանացել են Մյունխենի «Բավարիան», Թուրինի «Յուվենտուսը» և Ամստերդամի «Այաքսը»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան