Կալիֆորնիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվում
ԱՄՆ
ԱՄՆ-ի Հարավային Կալիֆորնիան վայրկյանում 200 մետր արագություն զարգացնող ուժգին քամու և չոր կլիմայի պատճառով կրկին դարձել է աշխարհի ամենահրդեհավտանգ շրջաններից մեկը. գրում է ИТАР-ТАСС-ը:
Հրդեհի օջախը բռնկվել է Բաննինգ քաղաքի մոտակայքում: Կրակի մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 400 մարդ, մի քանի տասնյակ ուղղաթիռ և ինքնաթիռ: Արդեն վիրավորվել է 2 հրշեջ: Այրվել է 2 բնակելի տուն, ավելի քան 500 բնակիչ տարհանվել է: Հրդեհը մարել դեռևս չի հաջողվել: Օդերևութաբանների կանխատեսումներով` այս ամառ Կալիֆորնիայում կարող է գերազանցել անտառային հրդեհների բոլոր ռեկորդները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)