Իշխանությունները չեն կարող ունենալ մեծամասնություն. Արմեն Ռուստամյան
Քաղաքական
«Մեր հիմնական խնդիրն այն է, որ կարողանանք վերահսկել ընտրությունները, և այս անգամ, կարծում եմ, դրա մակարդակը բարձրացնելն ավելի հեշտ է լինելու, որովհետև տեղամասերում 08.00-16.00 ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներ են, և առնվազն գոնե տեղամասերում կփորձենք պահել ձայները»: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Վերջինս նշեց նաև, որ այն, ինչ տեղի է ունենում տեղամասերից դուրս, արդեն կապված է լինելու ընտրողների հետ: «Մենք, իհարկե, կաշխատենք արձանագրել նաև ընտրատեղամասերից դուրս տեղի ունեցող գործընթացները կապված ընտրակեղծիքների հետ: Շատ բան կախված է լինելու նրանից, թե որքանով իսկապես արդար և ազատ կանցնեն ընտրությունները»,-ասաց Ռուստամյանը, հավելելով, որ եթե իրենց հաջողվի վերահսկել ընտրությունների գործընթացը հստակ է, որ իշխանությունները չեն կարող ունենալ մեծամասնություն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան