«Բարսելոնան» պատրաստ է հրաժարվել Աբիդալից և Վիլյայից
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնան» պատրաստ է հրաժարվել թիմի երկու ֆուտբոլիստներից՝ Էրիկ Աբիդալից և Դավիդ Վիլյայից:
Ինչպես տեղեկացնում է իսպանական մամուլը, կատալոնյան թիմը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը Աբիդալի հետ:
Տիտո Վիլանովան և իր օգնականները համոզված չեն, որ Աբիդալը կկարողանա վերականգնել իր նախկին մարզավիճակը: Ավելի վաղ հայտարարվում էր, որ «Բարսան» ցանկանում է ֆուտբոլիստին նշանակել ակումբի դեսպանը ողջ աշխարհում:
Վիլանովայի թիմը կդիտարկի նաև բոլոր այն առաջարկները, որոնք կապված կլինեն Դավիդ Վիլյայի հետ:
Նշենք, որ Վիլյայի ծառայություններով հետաքրքրված են «Տոտենհեմն» ու «Արսենալը», սակայն կատալոնյան ակումբը դեռևս հստակ առաջարկ չի ստացել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան