Ընդդիմությունը միշտ էլ այս երկրում ի զորու է ոտքի կանգնել և հասնել իր վերջնական նպատակակետին. Մնացականյան (տեսանյութ) «Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Սոված, անտուն ու անհայտ․ ինչպես Ստալոնեն իր կյանքի պատմությունը վերածեց «Ռոքիի» Մասկը ակնարկել է Cybertruck-ի արտադրությունը դադարեցնելու մասին Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել են ՀՖՖ նախագահի պաշտոնում Ընդդիմությունը ծրագիր ունի. Ղազինյանը՝ Գալյանի խոսույթի մասին (տեսանյութ) Ալիևի պահանջը չի կատարվել․ Փաշինյանի հուսահատության դրսևորումը․ Էդգար Ղազարյան (տեսանյութ) Հայաստանում դեռ կա՞ մեկը, ով չի տեսնում կալանավորումների և ալիևյան սահմանադրության միջև կապը (տեսանյութ) Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում Պաշտոնյա․ 2025 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հասույթը կազմել է շուրջ 192 մլրդ դրամ Կասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Թրամփի 76 մետրանոց հաղթակամարի շինարարությունը ժամանակավորապես կասեցվել է 

Ամեն օր պետք է քայլ անել՝ բարձրացնելու ոստիկանության հեղինակությունը (տեսանյութ)

Հայաստան

Մայիսի 2-ին ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Քննարկվեցին մայիսի 5-ին կայանալիք ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգուկանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ ոստիկանության կատարած աշխատանքներն ու անելիքները:

Անդրադառնալով ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին՝ Հունան Պողոսյանը խորհրդակցության մասնակիցներին փոխանցեց ոստիկանության պետի պահանջը՝ ընտրությունների ընթացքում օպերատիվ իրավիճակի վերահսկելիության, կարգուկանոնի պահպանման պատասխանատուները կրելու են անձնական պատասխանատվություն, ոստիկանության գործունեության գլխավոր սկզբունքը լինելու է հետեւյալը՝ աշխատել առանց բացառության բոլոր ուղղություններով, հայտնաբերել ցանկացած իրավախախտում, քննարկման առարկա դարձնել ցանկացած ահազանգ, իսկ թյուրիմացություններն ու տարակարծությունները բացառելու նպատակով ամբողջ տեղեկատվությունը օպերատիվ կերպով հասցնել հասարակությանը: Հունան Պողոսյանն անդրադարձավ նաեւ ուղեցույցներին՝ նշելով, որ դրանք ինքնանպատակ չեն ստեղծվել, դրանցով պետք է առաջնորդվել պրակտիկ գործունեության ընթացքում: Անդրադառնալով իրենց օրենքից վեր դասողներին, ովքեր կփորձեն խոչընդոտել ընտրությունների բնականոն աշխատանքը, կփորձեն ստվեր գցել ընտրությունների վրա՝ Հունան Պողոսյանն ասաց. «Կան մարդիկ, որ երեւի թե մտածում են, որ իրենք հատուկ ուշադրության են արժանի: Երեւան քաղաքի տարածքային ստորաբաժանումների պետեր, հիմնականում ցուցումը ձեզ է վերաբերում. եթե նրանք այդպես են կարծում, ուրեմն իրենց արժանացրեք այդ հատուկ ուշադրությանը՝ օրենքով սահմանված կարգով, բոլոր թույլատրելի մեթոդներով: Յուրաքանչյուր ոք, ով կփորձի շրջանցել օրենքը, զբաղվել հանցավոր ինքնագործունեությամբ, կտրուկ արձագանքի պետք է արժանանա»:

Հիշեցնելով ոստիկանության պետի ցուցումը՝ ծառայելով օրենքին՝ ծառայում ենք ժողովրդին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը վստահեցրեց, որ ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելուն անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկված են: Ընտրությունների նախապատրաստական աշխատանքները ոստիկանության պետի ուշադրության, հսկողության կենտրոնում են, իսկ խնդիրը մեկն է՝ ամեն օր պետք է քայլ անել բարձրացնելու ոստիկանության հեղինակությունը:

Մայիսի 5-ին կայանալիք ավագանու ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները ներկայացրեց ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ Աղասի Կիրակոսյանը:
Ամփոփելով օպերատիվ խորհրդակցությունը՝ Հունան Պողոսյանը վերստին ընդգծեց ոստիկանության ապաքաղաքական, ապակուսակցական գործունեությունը, նշելով, որ ոստիկանության խնդիրը օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքի իրականացումն է, եւ ոստիկանությունը վճռական է լիարժեք կատարել արդար, թափանցիկ, օրինակելի ընտրություններ ապահովելու իր պարտքը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ընդդիմությունը միշտ էլ այս երկրում ի զորու է ոտքի կանգնել և հասնել իր վերջնական նպատակակետին. Մնացականյան (տեսանյութ) «Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Սոված, անտուն ու անհայտ․ ինչպես Ստալոնեն իր կյանքի պատմությունը վերածեց «Ռոքիի»Մասկը ակնարկել է Cybertruck-ի արտադրությունը դադարեցնելու մասինԳևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել են ՀՖՖ նախագահի պաշտոնում Ընդդիմությունը ծրագիր ունի. Ղազինյանը՝ Գալյանի խոսույթի մասին (տեսանյութ) Ալիևի պահանջը չի կատարվել․ Փաշինյանի հուսահատության դրսևորումը․ Էդգար Ղազարյան (տեսանյութ) Հայաստանում դեռ կա՞ մեկը, ով չի տեսնում կալանավորումների և ալիևյան սահմանադրության միջև կապը (տեսանյութ) Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում Պաշտոնյա․ 2025 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հասույթը կազմել է շուրջ 192 մլրդ դրամ Կասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Թրամփի 76 մետրանոց հաղթակամարի շինարարությունը ժամանակավորապես կասեցվել էԶոնաբենդը հայտնել է՝ ինչ պայմանով կանանց պատվիրակությունը կմեկնի ԲաքուՄԱԿ-ը մտահոգված է Սուդանում անօդաչու թռչող սարքերի հարվածների մարդասիրական հետևանքներովԹեհրանն ակնկալում է ՌԴ-ի հետ նախագծերով չեզոքացնել ԱՄՆ-ի ճնշումն Իրանի նկատմամբ Առաջիկայում նոր ձերբակալություններն ու կալանավորումներն անխուսափելի են լինելու․ ՊողոսյանԵթե ԵԱՏՄ-ի ասած գազը 69 տոկոսով թանկանա, սահմանին կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3 տոկոսով կազդի. ՀԾԿՀ նախագահ 54-ամյա ամերիկացին Գինեսի ռեկորդ է սահմանել՝ 1.6 մետրանոց մորուքովThe Times of India. ՏՏ մասնագետները ԱՄՆ-ից վերադառնում են Հնդկաստան՝ կրճատումների պատճառով Սամվել Կարապետյանը թող լինի և՛ դրսում, և՛ ներսում, միևնույն է՝ իրենց սխեման չի աշխատելու․ ՂազինյանՇիրակում և Կոտայքում կասեցվել է երկու բետոնահանգույցի շահագործում․ ԲԸՏՄ Մանկության հմայիլներ, օծանելիք ու մետաղադրամներ․ նոր գտածո ՊոմպեյումՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է ԵՄ-ին՝ ռուսական գազի գնումների համարՀամոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան Թրամփը խոստանում է «մեծ համաձայնագիր», Կրեմլը տեղյակ չէ դրա մանրամասներիցՓաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ Զաքարյան Պրահա–Հռոմ չվերթն արտակարգ վայրէջք է կատարել․ պայթյունի սպառնալիքԵթե մենք վատ էինք կառավարում, թող պարզեն՝ իրենց օրոք ինչու է երկու խոշոր հրդեհ եղել․ ՂազինյանՀարցվածների 50.7 տոկոսը ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում. «GALLUP» Որտեղ մենք ունեցել ենք երաշխավորներ, դա ավարտվել է աղետով․ Փաշինյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակըԷդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին Թրամփի վարչակազմը շարունակում է պայքարը անօրինական ներգաղթյալ ուսանողների արտոնությունների դեմԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. Ավանեսյան Մեսին հեռացավ հավաքականից՝ նվաճումներով, Ռոնալդուն՝ սկանդալովՈր մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի հատվածում բախվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նՍանկտ Պետերբուրգի երաժիշտը 5,5 տարվա ազատազրկման է դատապարտվել Չեռնիգովի թատրոնի ռմբակոծության մասին գրառման համարՀայաստանը սփյուռքին կարող է առաջարկել միայն մի բան․ Փաշինյան ՍԴ փոխնախագահ չեմ աշխատի, փաստվեցին իրողությունները, ընտրության ելքը անկանխատեսելի չէր․ Շաթիրյան ԱՄՆ-ն պատերազմի պայմաններում գաղտնի քննարկել է իրանցիներին հայրենիք արտաքսելու հարցըՓայտանյութով բեռնված «ԳԱԶ-66»-ի մեքենայի վարորդը չենթարկվելով «կանգառ» ազդանշանին՝ դիմել է փախուստիԱրյունալի հարձակումներ Թուրքիայում․ 8 զոհ, կասկածյալը՝ փախուստի մեջԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ինչո՞ւ ենք ընթրիքից հետո կրկին բացում սառնարանը․ գիտնականները բացատրել են պատճառներըՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները կարող են սակագնի վրա բացասական ազդեցություն ունենալ. Մեսրոպյան (տեսանյութ) Իսպանիայում հրդեհից զոհված 9 բրիտանացու հարազատները պահանջում են հետաքննել ողբերգությունը Խաչատրյանը՝ Մեսրոպյանին․ Որքա՞ն է կազմում արևային էլեկտրակայանների միջին եկամտաբերությունըԹեհրանը պնդում է, որ Իրանի հրթիռները կհասնեն Եվրոպա՝ ի պատասխան ԱՄՆ-ի հարձակմանԱրհեստական բանականության բումը բախվում է հանրային դիմադրության․ ինչ ցույց տվեցին ԱՄՆ ընտրությունները
Ամենադիտված