«Բարսան» չափից շատ է կախված Մեսսիից. Ֆրանկ դե Բուր
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան և Ամստերդամի «Այաքսի» ներկայիս մարզիչ Ֆրանկ դե Բուրը հայտարարել է, որ իր նախկին թիմը չափից շատ է հույսը դնում արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի վրա. տեղեկացնում է հոլանդական մամուլը:
«Ֆուտբոլը թիմային մարզաձև է, իսկ «Բարսան» չափից շատ է կախված Մեսսիից»: Ինձ սխալ չհասկանաք՝ Մեսսին շատ թիմային ֆուտբոլիստ է: Սակայն նա գնդակ է ստանում նույնիսկ այն ժամանակ, երբ շրջափակված է լինում, մինչդեռ թիմակիցն առանց մրցակցի հսկողության է լինում»,-հայտարարել է Դե Բուրը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան