Նաիրա Զոհրաբյանը` ԲՀԿ հանրահավաքի մասնակիցներին գումար բաժանելու մասին
Քաղաքական
«Մեզ համար ի սկզբանե կանխատեսելի էր, թե քարոզարշավի որ փուլում ինչպիսի ապատեղեկատվություն և սցենար է աշխատելու: Ոչ, չկա նման բան, չի համապատասխանում իրականությանը»: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով այն հրապարակումներին, որ ԲՀԿ-ն երեկ տեղի ունեցած հանրահավաքին գալու համար մարդկանց գումար է բաժանվել:
«Որևէ մեկը որևէ մեկին չի բերել պարտադրական կերպով և գումար չի բաժանել: Ժողովուրդը հրաշալի գիտի՝ ով ով է, ժողովուրդը հրաշալի գիտի յուրաքանչյուր քաղաքական ուժի իրական արժեքը, և մենք հույս ունենք, որ ազատ և արդար ընտրությունների դեպքում մենք կունենանք քաղաքական մենաշնորհի վերացում»,-ասաց Զոհրաբյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան