Մոուրինյուն ընդունել է «Չելսիի» առաջարկը
Սպորտ
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հանդիպել է Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ և համաձայնության եկել լոնդոնյան ակումբը գլխավորելու հարցում:
Աղբյուրի տվյալներով՝ Մոուրինյուն Լոնդոնում տարեկան կստանա 10 մլն ֆունտ: Բացի այդ, «Չելսին» «Ռեալին» 12 մլն ֆունտ կվճարի պորտուգալացու պայմանագիրը վաղաժամկետ խզելու համար:
Ակնկալվում է, որ պաշտոնական հայտարարությունը կլինի ակումբի՝ ասիական մրցաշարին մասնակցելուց առաջ, ինչի արդյունքում Մոուրինյուն իր թիմին կառաջնորդի արդեն հունիսի 17-ից:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան