Ո՞ւմ եք ցանկանում տեսնել Երևանի քաղաքապետի պաշտոնում. հարցում
Հարցումներ
Մայիսի 5-ին Երևանում տեղի են ունենալու ավագանու հերթական ընտրությունները: Lurer.com–ն իր ընթերցողների շրջանակում հարցում էր անցկացրել հետևյալ հարցադրմամբ՝ «Ո՞ւմ եք ցանկանում տեսնել Երևանի քաղաքապետի պաշտոնում»:
Հարցվածների 71%-ը (7856 ձայն) կողմ է քաղաքապետի պաշտոնում տեսնել Տարոն Մարգարյանին (ՀՀԿ), հարցվածներից 12%-ը՝ (2305 ձայն)՝ Արմեն Երիցյանին, 3%-ը (372 ձայն)՝ Արմեն Մարտիրոսյանին («Բարև Դաշինք»):
Հարցվածների 3%-ն էլ (314 ձայն) քաղաքապետի պաշտոնում ցանկանում է տեսնել նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանին (ՀԱԿ), իսկ 1%-ը (122 ձայն)՝ Վարդան Օսկանյանին (ԲՀԿ), 1% (83 ձայն) էլ ստացել է Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ), իսկ Մեսրոպ Առաքելյանը («Առաքելություն»)՝ 0% (34 ձայն):
Նշենք, որ հարցմանը մասնակցել է 11086 ընթերցող:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան