ՀԱԿ-ն այն ուժն է, որն իր հանրահավաքին մարդ չի բերում. Լևոն Զուրաբյան
Քաղաքական
«Նախագահական ընտրություններից հետո հետընտրական պրոցեսների տապալումից հետո հաշվի առնելով այն քաղաքական ապատիան, որ ապրիլի 9-ի իրադարձություններից հետո Հայաստանում ձևավորվեց, ես կարծում եմ՝ մենք կարողացանք լուրջ բեկում մտցնել և «Հայ ազգային կոնգրեսի» հանրահավաքը, ես համարում եմ, շատ բազմամարդ և հաջողված հանրահավաք էր։ Էլ չեմ խոսում երթի մասին, որն իր հզոր էներգետիկայով, երկարությամբ ուղղակի ցնցեց Երևանի կենտրոնը»։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
Վերջինս մյուս ուժերի կազմակերպած հանրահավաքների մասին որևէ բան չասաց։ «Մնացած ուժերը թող իրենք խոսեն իրենց մասին, բայց կարծում եմ՝ բոլորդ կընդունեք, որ «Հայ ազգային կոնգրես»-ն այն ուժն է, որն իր հանրահավաքին մարդ չի բերում, մարդիկ իրենք գալիս են մեր հանրահավաքին, և բոլոր մասնակիցները գաղափարական, նվիրված, ակտիվ քաղաքացիներ են, որոնք եկել են իրենց ինքնուրույն քաղաքացիական դիրքորոշումը հայտնելու։ Այս առումով ես կարծում եմ, որ մեր հանրահավաքը կարելի է համարել ամենահաջողված հանրահավաքը»,-ասաց Զուրաբյանը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան