Հրապարակվել են բացակայող պատգամավորների անունները
Քաղաքական
Երեկ Ազգային ժողովի նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ կհրապարակվի ԱԺ նիստերից բացակայող պատգամավորների անունները։ ԱԺ նախագահին բարկացրել էր այն, որ նախագծերի քվեարկությունից անմիջապես հետո պատգամավորները լքել էին ԱԺ նիստերի դահլիճը։
Այսօր արդեն իսկ հրապարակվել է տեղեկանք մայիսի 2-ի ՀՀ ԱԺ նիստերին պատգամավորների մասնակցության վերաբերյալ։
Երեկ ԱԺ նիստից ամբողջ օրը բացակայած ՀՀԿ-ականները եղել են Արտակ Սարգսյանը, Ռուբեն Սադոյանը, Հակոբ Ռ. Հակոբյանը, Կարեն Կարապետյանը, Մարինե Մարաբյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարտին Սարգսյանը, Առաքել Մովսիսյանը և Սպարտակ Մելիքյանը:
ԲՀԿ-ից բացակայողները եղել են Լյովա Խաչատրյանը, Գագիկ Ծառուկյանը, Մարտուն Գրիգորյանը, Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը, Վահե Էնֆիաջյանը, Վահան Բաբայանը, Տիգրան Ուրիխանյանը, Ռուստամ Գասպարյանը և Աբրահամ Մանուկյանը:
ՀՅԴ-ից բացակայել է մեկ պատգամավոր՝ Արմեն Ռուստամյանը, «Ժառանգությունից»՝ Զարուհի Փոստանջյանը, իսկ Կոնգրեսից և ՕԵԿ-ից բացակայողներ չեն եղել։
Ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան