Շախմատային լրահոս
Սպորտ
Սենթ Լուիս քաղաքում մայիսի 3-ին սկսվող ԱՄՆ-ի տղամարդկանց առաջնության 24 մասնակիցների մեջ են երեք հայ շախմատիստներ' գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը, Մելիքսեթ Խաչիյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ 12-ամյա Սամուել Սեւյանը:
Սենթ Լուիսում զուգահեռաբար անցկացվող ԱՄՆ-ի կանանց 10 մասնակիցների մեջ է գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը:
Դուք կարող եք ԱՄՆ-ի առաջնությունների պարտիաների ընթացքին անմիջականորեն հետեւել մեր կայքում մայիսի 3-7-ը, 9-12-ը: Սկիզբը' ժամը 22:00-ին (Երեւանի ժամանակով): Ուղիղ հեռարձակում Տեսահեռարձակում
Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը (Հայաստան) Իսպանիայի Մայորկա կղզում անցկացվող օփենում վեց տուրից հետո վաստակել է 5 միավոր եւ հինգ այլ շախմատիստների հետ գլխավորում է աղյուսակը:
Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը (Բելառուս) առաջատարներից ետ է մնում կես միավորով:
Գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Բրազիլիայի Պոնտա Նեգրա քաղաքում անցկացվող աշխարհի առաջնության 2.4 փնջային մրցաշարում ութ տուրից հետո վաստակել է 6 միավոր: Վերջին տուրից առաջ նա կես միավորով ետ է մնում գրոսմայստերներ Ռաֆայել Լեյտաոյից, Ալեքսանդր Ֆիերից եւ միջազգային վարպետ Դիեգո Ռաֆայել Դի Բերնարդինոյից (Բրազիլիա):
ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու Արմեն Բրուտյանն ունի 5,5 միավոր. տեղեկացնում armchess.am-ը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան