Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը 

Հայկական Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին՝ «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկում

Գիտություն և Մշակույթ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա՝ ապրիլի 18-ի նախօրեին, Եվրոպական ժառանգության պահպանության ոլորտում առաջատար «Եվրոպա Նոստրա» կազմակերպությունը հայտարարել է այն 14 անունները, որոնք ընդգրկվել են «7 առավել վտանգված» մշակութային ու պատմական կոթողների նախնական ցանկում: Մասնակից 21 երկրներից ու ներկայացված 40 հայտերից ցանկում է նաև հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնող Արագածոտնի մարզի Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին: Եկեղեցու հայտը մշակվել և ներկայացվել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից:

Ինչպես նշվում է կազմակերպության պաշտոնական կայքէջում, վերջնական 7 կոթողների անունները կհայտարարվեն հունիսի 16-ին Աթենքում՝ «Եվրոպա Նոստրայի» 50-րդ տարեդարձին նվիրված համաժողովի ընթացքում:

«7 առավել վտանգված» ծրագիրը մեկնարկել է 2012 թ. հունվարին՝ ոգեշնչված «ԱՄՆ-ի պատմական միջավայրի պահպանության ազգային վստահություն» ծրագրի հաջող իրականացմամբ: Դրա հիմնական նպատակներից էր մասնավոր և պետական մի շարք կազմակերպություններին միավորել միևնույն գաղափարի շուրջ և այդպիսով բացահայտել ժառանգության պահպանության հնարավոր ֆինանսական աղբյուրների տարբերակներ:

Վերջնական յոթնյակի ընտրությունից հետո՝ ամռան վերջին, «Եվրոպա Նոստրայի» ժառանգության փորձագետներից, կազմակերպության անդամներից, ինչպես նաև ֆինանսական ու տեխնիկական մասնագետներից բաղկացած թիմն այցեր կկատարի բոլոր 7 վայրերով, որտեղ տեղի մասնագետների հետ միասին կանցկացվեն ուսումնասիրություններ և կմշակվեն տարբերակներ կոթողները փրկելու ուղղությամբ: Փրկարարական առաքելության նախնական արդյունքները կհրապարակվեն տարեվերջին՝ դեկտեմբերի 5-ին, Բրյուսելում «Եվրոպա Նոստրայի» կողմից կազմակերպվող «Եվրոպական ժառանգության քաղաքականությունը» խորագրով կոնֆերանսի շրջանակներում:
«Եվրոպա Նոստրան» իրենից ներկայացնում է արագությամբ աճող քաղաքացիների շարժում՝ ուղղված եվրոպական ժառանգության պահպանությանը: Բաղկացած լինելով 250 անդամ և 150 անդամակցող կազմակերպություններից, 1500 անդամներից /անհատ/՝ կազմակերպությունն ուղղակիորեն նպատակ ունի իրականացնել եվրոպական ժառանգության հանրահռչակման քաղաքականություն ամբողջ Եվրոպայում, Եվրամիության հետ համատեղ իրականացնել եվրոպական ժառանգության մրցանակաբաշխություններ և քարոզչական աշխատանքներ տանել Եվրոպայի վտանգված պատմական հուշարձանների ու վայրերի և մշակութային լանդշաֆտների փրկության նպատակով: Հայաստանն «Եվրոպա Նոստրային» անդամակցել է 2012 թվականից:

«7 առավել վտանգված» ծրագրի նախնական ցուցակում ընդգրկված Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին V դ. կառուցված միանավ տիպի եկեղեցի է: Այն հայ ճարտարապետության մեջ «գմբեթավոր դահլիճ» տիպի առաջին օրինակներից է, որը ստացվել է հնագույն եռանավ բազիլիկի վերակառուցումից: Ենթադրվում է, որ 3-րդ դ. վերջին կամ 4-րդ դ. սկզբին հեթանոսական մեհյանը «սրբագործվել է» ու վերածվել քրիստոնեական կառույցի, ապա՝ 5-րդ դ. վերջին կամ 6-րդ դ. սկզբին, Նիգ գավառի տեր Գրիգոր Գնթունի իշխանի պահանջով ու միջոցներով վերածվել է գմբեթավոր սրահի: Գմբեթատակ քառակուսուց անցումը գմբեթին իրականացվել է տրոմպների միջոցով: Սբ Պողոս-Պետրոս եկեղեցու գմբեթը հայ ճարտարապետության գմբեթաշինության մեջ ուրույն տեղ է գրավում, իր տեսակի մեջ հաջորդում է Տեկորի տաճարին, ինչպես նաև առաջիններից է պաշտամունքային ճարտարապետության մեջ առհասարակ:

1962-1967 թթ. ջրամբարի կառուցումից հետո այդ տեղում գտնվող Զովունի գյուղի երեք եկեղեցիներից երկուսը՝ Թուխ Մանուկ միանավ եկեղեցին (IV-V դ.) և Սբ Վարդան մատուռ-դամբարանը հնագիտական պեղումներով հետազոտվել, չափագրվել, ապամոնտաժվել և տեղափոխվել են մոտակա բարձունքի վրա: Երրորդը՝ Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին, հետազոտվելուց հետո մնացել է իր համեմատաբար բարձրադիր տեղում, վերածվել կղզու և տարվա մեջ մի քանի ամիս կիսով չափ ծածկված է ջրով: Վերջին վերանորոգման աշխատանքները կատարվել են 19-րդ դարի վերջերին, իսկ 20-րդ դարում արդեն քանդվել են եկեղեցու ծածկը և հարավային պատը:

2009 թ. նախարարության պատվերով, ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպություն» ՀԿ-ի կողմից իրականացվել է եկեղեցու մոնիթորինգ, և այն ընդգրկվել է ՀՀ առավել վտանգված հուշարձանների ցանկի մեջ: Միջազգային փորձագետների խորհրդատվության և տեղի մասնագետների կողմից մանրամասն նկարագրված գործողությունների, ինչպես նաև նախագծի կազմման արդյունքում միայն հնարավոր կլինի իրականացնել այդ բացառիկ նշանակության եկեղեցու տեղափոխման և վերականգնման աշխատանքները: Տեղափոխման վայրի ընտրության խնդիրը և անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը կորոշվի նախնական ուսումնասիրության և նախագծման փուլում: Միևնույն ժամանակ, նախնական ուսումնասիրություններ կատարելու համար «Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրով 2013թ. ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին նախատեսվել է հատկացնել 990 հազար դրամ գումար:

«7 առավել վտանգված» ծրագրի նախնական ցուցակում ընդգրկված 14 կոթողներ։ Բոլոր կոթողներին մանրամասն ծանոթանալու համար այցելել Եվրոպա Նոստրայի պաշտոնական կայքէջ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը
Ամենադիտված