«Միլանը» ցանկանում է ձեռք բերել Ֆաբրեգասին
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը, ով վաղը կդառնա 26 տարեկան, հայտնվել է «Միլանի» ուշադրության կենտրոնում. տեղեկացնում է Corriere dello Sport-ը:
Իտալական ակումբում Ֆաբրեգասին դիտարկում են որպես Անդրեա Պիրլոյին փոխարինող, ով անցած տարի միացել է Թուրինի «Յուվենտուսին»։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, համաձայն որի՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»:
Ընթացիկ մրցաշրջանում Ֆաբրեգասն Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 28 խաղ, հեղինակել՝ 10 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան