Վարշամ Գևորգյանն ընկերների հետ կնշի ծննդյան 30-ամյակը
Հասարակություն
Գարնան վերջին ամսին՝ մայիսի 3-ին է ծնվել դերասան Վարշամ Գևորգյանը, ով այս տարի տոնում է ծննդյան 30-ամյակը: esyes.am-ի հետ զրույցում դերասանը նշեց, որ գիշերվանից պարբերաբար զանգեր ու շնորհավորանքներ է ստացել, իսկ առաջինը նրան շնորհավորել են կինն ու մտերիմ ընկերներից մեկը:
Պարզվում է՝ դերասանը ծննդյան օրը նույնպես աշխատում է և Համազգային թատրոնում այսօր խաղացել է դպրոցականներին նվիրված ցերեկային ներկայացումը: «Այն շատ լավ անցավ, իսկ վերջում բեմում բոլորը շնորհավորեցին ծնունդս»,- ասաց դերասանը:
Ըստ Վարշամի՝ ծննդյան տարեդարձը պատրաստվում է ընկերների ու մտերիմների հետ ակումբներից մեկում նշել ծննդյան 30-ամյակը: «Դեռևս որևէ անակնկալ չեմ ունեցել, հավանաբար բոլորը սպասում են խնջույքին»,- նշեց հոբելյարը, իսկ նախորդ տարիների ծննդյան տոների մասին խոսելիս ասաց, որ միշտ էլ ուրախ տոն է անցկացրել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան