Ասֆալտ փռելը քաղաք պահել չէ (տեսանյութ)
Քաղաքական
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական ծրագրերի քաղաքաշինությանը վերաբերող դրույթները միայն ցանկություններ են։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։
«Միայն, որ մենք պետք է քաղաքը գեղեցկացնենք, բնակարանները, վթարային շենքները հնարավորինս կարողանանք ավելի կայուն դարձնենքլ Հիմնավոր ծրագրեր ներկայացված չեն, քաղաքի առաջխաղացման համար պետք է լինի գլխավոր հատակագիծը»,- «Ա1+»-ի փոխանցմամբ ասել է Մինասյանը։
Նրան հատկապես զարմացնում է այն հանգամանքը, որ Հանրապետական կուսակցությունը, որպես իրենց թեկնածուի, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի առավելություն, նշում է քաղաքի կանաչապատումը կամ ասֆալտապատումը։
«Կարևորը շփոթում ենք նրա հետ, որը անպայման, պետք է արվի քաղաքապետարանի կողմից։ Տների բակերը, մուտքերը, դրանք ամենօրյա աշխատանք պետք է արվի, դրանք չպետք է լինեն ընտրությունից ընտրություն»,- ավելացրեց նա։
Անկախ նրանից, թե մայիսի 5-ի ավագանու ընտրությունների արդյունքում ո՞վ կդառնա Երեւանի քաղաքապետ, Ճարտարապետների միության նախագահը նրան կոչ է անում որպես գլխավոր խնդիր դիտարկել Երեւանի պատմամշակութային շենքերը, որոնք անխնա վերացվում են;
«Սեփականատիրոջը վաճառելուց հետո նրանք բարձիթողի վիճակում են գտնում, բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել սկսած «Դվին» հյուրանոցից, «Սեւան» հյուրանոցից, որն այլեւս չկա, Փակ շուկայից, որը այսքան բանից հետո որեւէ մեկի ուշադրությանը չի արժանանում»,- եզրափակեց նա։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան