Ոստիկանական վերին էշէլոնը փորձում է կանխել վենդետայի մոլեգնումը
Հայկական Մամուլ
Գյումրու կրիմինալի դեմ օպերատիվ- հետախուզական միջոցառումները շարունակվում են: Երեկ ՀՀ երկրորդ քաղաք էր մեկնել փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանը: Թերեւս Աֆյանը սուր գոտում հայտնվելու ճիգերով կփորձի փրկվել հնարավոր պաշտոնանկությունից: Աֆյանը գնացել էր ուսումնասիրելու տեղի ոստիկանության պայքարի ընթացքն ու հասարակական կարգի պահպանման արդյունքները: Այս բարձրագոչ այցերով ու միջոցառումներով ոստիկանական վերին էշէլոնը փորձում է կանխել վենդետայի մոլեգնումը:
Մարտուն Գրիգորյանին ու իր հորը՝Գյումրիում հայտնի հեղինակություն Կամո Գրիգորյանին, ինչպես նաեւ նրանց հակառակորդ Ղուկասյաններին խիստ զգուշացվել է հանդարտվել, բայց ապահովությունից ելնելով' շարունակում են նաեւ հսկել: Տեղի իրավապահները, մասնավորապես Շիրակի դատախազ Կարեն Շահբազյանն այդ գործում թերացել է, քանի որ դեռեւս Լոռվա դատախազ աշխատելու ժամանակներից մտերմություն է արել Կամո Գրիգորյանի հետ: Ըստ վանաձորցիների, անգամ Մարտուն Գրիգորյանն ու Կարեն Շահբազյանը Վանաձորում համատեղ բիզնես ունեն, ըստ այդ լուրերի' երկու խաղատուն:
Առավել մանրամասն «Հրապարակ»-ի մայիսի 4-ի համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը