Փաստաբանը միայնակ չէ իշխանական մարմինների հետ հարաբերություններում
Հայկական Մամուլ
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ մեր մտահոգությունը կապված չէ Թամարա Յայլոյանի վստահորդի հետ: Ոչ էլ այդ քրեադատավարական գործընթացների: Մեր մտահոգությունը Թ.Յայլոյանի իրավունքները խոչընդոտելու կամ նրան վիրավորելու փորձի հետ է կապված:
Մեզ լավ ընդունեց Գյումրու ոստիկանապետը, հավաստիացրեց, որ նման միջադեպի վերաբերյալ առկա է ոստիկանության բացասական վերաբերմունքը: 2012 թվականին ոստիկանության եւ Փաստաբանների պալատի միջեւ կնքվեց համագործակցության հուշագիր:
Այդ շրջանակներում պետք է, որ ոստիկանությունը ծառայողական քննություն անցկացնի: Փորձի մեղավորներին պատասխանատվության ենթարկել: Պարոն Մարտիրոսյանը խոստացավ, որ երբեւէ այլեւս նմանատիպ դեպքեր չեն կրկնվելու:
Բոլորը պետք է գիտակցեն, որ փաստաբանը միայնակ չէ իշխանական մարմինների հետ հարաբերություններում: Մարզի դատախազին ենք հանդիպել: Հանդիպումով տպավորված չենք, քանի որ դատախազն իրեն փորձում էր վերամբարձ պահել փաստաբանի նկատմամբ »,- հայտարարեց փաստաբան Արա Զոհրաբյանը:
Առավել մանրամասն «Հրապարակ»-ի մայիսի 4-ի համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը