Եղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.am Հայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համար Արթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համար Հնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը Հայաստանում Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվել Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը Ձերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբան «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքը Սևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը Ադրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետ 

Ես իմ կնոջ ունեցվածքը չեմ հաշվել. Ալեքսանդր Բաբասյան

Հասարակություն

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի ու իր ապագա կնոջ հարաբերությունները դասավորվել են «հալած յուղի պես»: Իսկ ահա այն խոսակցությունները, թե Ալեքսանդր Բաբասյանն իր կնոջ հետ ամուսնացել է շահից ելնելով՝ նա զուտ բամբասանքներ է որակում: Դերասանը Slaq.am-ի հետ զրույցում պատմեց իր ապագա ծրագրերի ու ընտանեկան երջանկության մասին:

–Հիմա ինչո՞վ եք զբաղվում, ի՞նչ նորություններ ուենք Ձեր երկրպագուների համար։

-Ես արդեն մեկ ու կես ամիս է, ինչ հանգստանում եմ, այսպես ասած՝ արձակուրդի մեջ եմ։ Ավարտել եմ նկարահանումներս։ Ունեմ մի քանի առաջարկներ, բայց կարծես թե համաձայնության եմ եկել, դեռ գաղտնի է, բայց շուտով բոլոր երկպագուները կիմանան, թե ինչի մասին է խոսքը։
Արձակուրդից հետո մեկնել եմ Մոսկվա, հետո մեկնել եմ Եգիպտոս հանգստանալու՝ կնոջս հետ, որից հետո մեկնել եմ Բուլղարիա՝ և՛ հանգստանալու և բնակարան գնելու ծովի ափին։ Իսկ հիմա նորից Մոսկվայում եմ և շուտով կվերադառնամ Հայաստան, կնկարահանվեմ և կանցնեմ իմ աշխատանքին։

–Ո՞րն է Ձեր երջանկության բանաձևը։
–Իմ երջանկության բանաձևը ես պատկերացնում եմ սիրո, ընտանեկան ջերմության, հանգստության ու փոխհասկացողության մեջ։

– Ձեր հարսանիքը մեծ աղմուկ հանեց և շատերն են խոսում, որ Դուք Ձեր կնոջ հետ ամուսնացել եք ոչ թե սիրուց, այլ շահից ելնելով: Արդյո՞ք Ձեր կինը ֆինասնապես ավելի ապահոված է, քան Դուք։

– Իրականում ես իմ և կնոջս ունեցվածքը չեմ հաշվել ու համեմատել, որ ասեմ թե ով է ավելի ապահովված։ Բայց հստակ ասեմ, որ ինձ ճանաչողները գիտեն իմ հնարավորությունների մասին, և հետևապես, դրանք զուտ բամբասանքեր են։ Ես սիրում եմ իմ կնոջը. նա միակն է աշխարհում, ով կարողացավ ինձ իրական երջանկություն պարգևել։

–Ո՞րն է Ձեր կյանքի գերագույն նպատակը:
–Երևի գերագույն նպատակ կարելի է համարել երջանիկ ընտանիք ունենալը, բայց երևի թե նպատակները անընդհատ իրականանում են և նորերն են առաջ գալիս։ Երևի թե տարիքի հետ նպատակների և՛ որակը, և՛ տեսակը փոխվում է։

–Ի՞նչ խենթ քայլերի եք գնացել հանուն Ձեր կնոջ:
-Խենթ քայեր սիրող մարդը գրեթե ամեն քայլափոխի գործում է։ Բայց հետաքրքիր և շատ մեծ խենթությունն այն է եղել, որ վերջին անգամ Լիլիթը՝ իմ կինը, եկավ Երևան։ Նշեմ, որ նա եկել էր ուղղակի ինձ մոտ և մենք չէինք պայմանավորվել ամունության մասին և ես չթողեցի, որ նա հետ գնա ու ամուսնության առաջարկ արեցի, որից հետո շուտով նշանվեցինք, հետո ամուսնացանք։ Իմ կարծիքով դա ոչ միայն անակնկալ էր, այլև խենթություն, քանի որ ամուսնության մասին շատ խոսում են և տրամադրվում կյանքի ուրիշ մի տեսակի կողմում, նախապատրաստվում են և այլն, իսկ մենք այնքան մտերիմ էինք ու զգում էինք միմյանց, որ ստացվեց «հալած յուղի պես»։

–Հետաքրքրվու՞մ եք քաղաքականությամբ։
–Իհարկե, հետաքրքվում եմ։ Երևի թե ցանկացած խելացի և հասունացած տղամարդու նախասիրությունների մեջ պետք է մտնի թե՛ նախընտրական վիճակը, թե՛ արտաքին քաղաքական վիճակը։ Ես նշեմ, որ 20 տարեկանից զբաղվել եմ քաղաքականությանբ, շփվել քաղաքական գործիչների հետ, ինչպես նաև մոտ 3 տարի եղել եմ մեր առաջատար կուսակցություններից մեկի կենտրոն համայնքի երիտասարադական խորհրդի նախագահ, աշխատել եմ քաղաքապետարանի տրանսպորտի տեսչությունում, հետո կտրուկ որոշեցի ավարտել իմ այդ գործունեությունը։

–Արդյոք ունե՞ք կոմպլեքսներ, եթե այո, ապա ինչի՞ց եք կոմպլեքսավորվում:
–Ոչ կոմպլեքսներ չունեմ, կատեգորիկ ոչ մի կոմպլեքս և ոչ մի տեղում։
– Ինչպե՞ս եք Ձեզ պատկերացնում 20 տարի անց։
–Եթե անկեղծ՝ ես ինձ չեմ պատկերացնում նույնիսկ 10 տարի անց, քանի որ իմ անցած կյանքն այնքան բազմազան է եղել և շատ բնագավառներում այնքան անակնակալ կերպով եմ հայտնվել բարձունքներին, որ չեմ պատկերացնում, թե ինչ կլինի 10 տարի հետո։ Բայց, վստահ եմ, որ լավ կլինի։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.amՀայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համարՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին լիովին պահպանել հրադադարի ռեժիմըԱրթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համարՀնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը ՀայաստանումՀութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվելAmerican Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականըՁերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբանԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքըՍևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներԱթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱդրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետՊարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 4 վարորդի. (տեսանյութ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևըՀոկտեմբերի 8-ից Շիրակի փողոցում նոր հետիոտնային անցում կգործիԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ՔԿ է կանչվել․ «Գործ են հարուցել, մեղադրանք են առաջադրելու»Ալիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին․ բացե՛ք արխիվներն ու տվեք ամբողջ տեղեկատվությունըԾառուկյան․ «Չկա առանձին Սյունիքի, Տավուշի կամ Երևանի խնդիր․ մենք բոլորս մի նավի մեջ ենք»Ալիևի կոշտ ուղերձը անհետ կորածների հարցում․ «Ոչ մեկը չի մոռացվել»Հայ և ադրբեջանցի փորձագետները Լոնդոնում քննարկել են Հարավային Կովկասի քաղաքական զարգացումներըԼոռու մարզում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վարորդը եղել է ոչ սթափԱմերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է. պատգամավորԱռաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպԼույս չի լինի. հասցեներ«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար «Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսերՆիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել ենՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըՖրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFPՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկիԳերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել ԱդրբեջանինԿացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին
Ամենադիտված