Եղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.am Հայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համար Արթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համար Հնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը Հայաստանում Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվել Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը Ձերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբան «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքը Սևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը Ադրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետ 

Եթե դու զզվում ես մեզնից, մենք ընդհակառակը՝ խղճում ենք քեզ…Ներսիսյանը՝ Ջանիբեկյանին

Հասարակություն

Դերասան Կարեն Ջանիբեկյանի հնչեցրած մեղադրանքների մասին իր խոսքն է ասել դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը.

«Կյանքը պայքար է: Նետվիր պայքարի մեջ: Ազնիվ պայքար մղիր: Շուրջդ քեզ նման մարդիկ են, միշտ բարի եղիր նրանց հանդեպ: Թող գեղեցիկը, բարին ու ճշմարիտը լինեն քեզ առաջնորդ: Օն հառաջ…»,- Բաբկեն Ներսիսյանի այս խորհրդով եմ կյանք մտել, այս խոսքերով եմ առաջնորդվել: Իմ հոր կողմից ինձ ավանդած այս կտակն է եղել ուղեցույց, որով ես մտել եմ արվեստի աշխարհ, ստեղծել եմ ընտանիք, ձեռք բերել ընկերներ, ապրել ու ստեղծագործել ազնիվ: Ազնիվ եղել մերձավորի, հայրենակցի նկատմամբ: Իմ երկրի անկախության քսանմեկ տարիների բոլոր զրկանքները, տառապանքները կրել եմ ես իմ ընտանիքով անտրտունջ, ինչպես իմ բոլոր հայրենակիցները, մեկ օր իսկ չբացակայելով հայրենիքից: Հայրս՝ Բաբկեն Ներսիսյանն է ձեռքիցս բռնած տարել թատրոն, ինը տարեկանում բեմ եմ բարձրացել, եւ Մայր թատրոնը դարձել է ինձ համար սրբավայր, աղոթատեղի: Իմ առաջին եւ վերջին ուսուցիչը եղել է հայրս՝ թե կյանքում, թե արվեստում: Երեսուն տարի է՝ ինչ բեմում եմ: Եվ երջանիկ եմ եղել ու կամ, որովհետեւ բեմ եմ բարձրացել մեծ վարպետների հետ, մեծ արտիստների հետ. Բ. Ներսիսյան, Ա. Ասրյան, Մ. Սիմոնյան, Մ. Մկրտչյան, Ս. Սարգսյան, Վ. Վարդերեսյան: Հրաշալի դերասանական աստղաբույլի կողքին եմ եղել բեմում՝ Գ. Նովենց, Լ. Հովհաննիսյան, Մ. Ղարագյոզյան, Շ. Ղազարյան, Հ.Ավագյան, Ժ. Ավետիսյան, Ա. Գասպարյան ու էլի շատ շատերը: Եվ այսօր ինչ-որ գորշ, ապաշնորհ, անտաղանդ, մանրախնդիր մարդիկ համակված են մի պարզ տենչանքով, ընդհանրապես արվեստի դաշտում, բեմում, էկրանին, ամենուր չտեսնել Տիգրան Ներսիսյանին եւ Նելլի Խերանյանին, մարդիկ, որոնց համար մեր ներկայությունն իսկ իրենց չորացած ուղեղներում լոկալ բնույթի արյան զեղումներ են ծնում, որովհետեւ մեր ստվերն իսկ իրենց հիշեցնում է, թե որքան փոքր են իրենք, անօգնական, անզոր եւ ապաշնորհ: Եվ այդ խղճուկ խմբակին միացած դու՝ Կարեն Ջանիբեկյան, որ իմ՝ վերը նշված մեծ արտիստների եւ հրաշալի դերասանների ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ խմբում չես եղել ու չես էլ կարող լինել: Դու այսօր պատերազմ ես հայտարարում Ներսիսյանների ընտանիքին: Քեզ իրավունք ես վերապահում որոշել Տ. Ներսիսյանի եւ Ն. Խերանյանի շնորհքի, տաղանդի աստիճանը: Չգիտեմ ով, բայց դու չէ, որ պետք է որոշես այն: Այն որոշել են հազարավոր մարդիկ, որոնք գնահատում, հարգում եւ սիրում են մեզ՝ մեր հանդիսատեսը, մեր ժողովուրդը, այն որոշել են պրոֆեսիոնալները, թատերագետները, որոնք մեր աշխատանքին գնահատական են տվել: Եվ այդքան սուտ, կեղծիք եւ հերյուրանք տարածել հանրության մեջ, թե մենք ենք այն արտիստները, որ թույլ չենք տալիս եւ քեզ, եւ մնացյալներին ինքնահաստատվելու, բեմ բարձրանալու: Մենք ենք, որ թույլ չենք տվել Շահվերդյանի ղեկավարման տասներեք տարիների ընթացքում քեզ դեր ստանալ եւ խաղալ: Ամիսներ առաջ Վանաձորում բեմի վրա Շահվերդյանի հետ արդեն ողջագուրվում էիք եւ սիրո խոստովանություններ անում, չկարողացա՞ր պարզել մեղավորներին համբույրի պահին: Այն դեպքում, երբ այսօր թատրոնի խաղացանկի քսաներեք ներկայացումներից միայն վեցում ենք զբաղված ե՛ւ ես, ե՛ւ Նելլին, ու միշտ է այդպես եղել՝ վերջին քսան տարում: Այն դեպքում, երբ մեր կենսագրության ողջ ընթացքում ոչ մի հանգամանքում, ոչ մի պարագայում, ո՛չ գեղարվեստական ղեկավարից, ո՛չ բեմադրիչից երբեք ոչինչ չենք խնդրել, ոչ մի դեր, իրենք են առաջարկել, իրենք են վստահել եւ ավելին՝ հրաժարվել ենք բազմաթիվ անգամներ: Գնացեք խաղացեք, ստեղծեք, արարեք, ո՞վ է ձեզ խանգարում: Թե՞ այնքան տկար եք, անզոր ու վտիտ, որ բեմում հայտնվելիս մկան ծակին հարյուր թուման եք տալիս: Եվ այդ իմ ո՞ր դերերն էին, քո պատկերացմամբ, որ սխալ էին տրվել ինձ եւ պետք է տրվեին քեզ՝ Աբեղա՞ն, Թեհլերյա՞նը, Ռասկոլնիկո՞վը, Կալիգուլա՞ն, թե՞ Արշակ թագավորը: Գուցե այսօր բեմադրվելիք Ռիչարդը, որի մասին պատմելով ակնհայտորեն ստում ես ու խեղում պատմությունը: Փառք Աստծո, ամբողջ ստեղծագործական խումբը եւ բեմադրիչ Արթուր Սահակյանը ողջ եւ առողջ են, եւ գիտեն իրական պատմությունը: Երեւի սերնդային եւ տարիքային չափումներն են խառնել քո մեջ, չեմ կարծում, որովհետեւ այսքան թույն ու մաղձ թափելով քո կրտսերի վրա, քո հոր ընկերոջ զավակի վրա, ապավինում ես միայն քո տարիքին, որ նա կլռի, որ նա չի խոսի: Բայց եթե լայն բացեիր աչքերդ, կտեսնեիր, որ քո դիմաց տասնյոթ տարեկան պատանյակներ չէ, որ կանգնած են, այլ գուցե իրենց կյանքի մեծ մասն ապրած մարդիկ, կենսագրություն ունեցող մարդիկ, բանաստեղծը կասեր՝ «իմ տարիքում դեղձենին երեք անգամ մեռած կլիներ»: Իսկ եթե իրականության զգացողությունդ կորցնելու պատճառն այն է, որ մեր ընկերն է Աննա Աղասարյանը, այստեղ դու ոչինչ անել չես կարող: Եվ ես շատ ուրախ եմ եւ հպարտ, որ մեր ժամանակների լավագույն դրամատուրգներից մեկը եւ մեր քաղաքի ամենագեղեցիկ կանանցից մեկը մեր ընկերն է, մեր ընտանիքի ընկերը: Եվ եթե դու՝ Կարեն Ջանիբեկյան, պատերազմ ես հայտարարում Ներսիսյանների ընտանիքին քո այդ ատրճանակով, որ թույն է կրակում եւ հրապարակավ հայտնում, որ զզվում ես մեզնից, անվարան ընդունում եմ քո պատերազմի հրավերը եւ ասում՝ քո թույնի դեմ ես գեղեցկությամբ կպատասխանեմ, որովհետեւ ես երջանիկ մարդ եմ: Ես շրջապատված եմ գեղեցկությամբ: Իմ տանը մի շատ գեղեցիկ կին կա եւ երկու հրաշագեղ աղջիկներ: Սա ենք մենք, սա է մեր ընտանիքը: Եվ եթե դու զզվում ես մեզնից, մենք ընդհակառակը՝ խղճում ենք քեզ… Երբ հայտնվես այնտեղ, ի՞նչ ես պատասխան տալու Բաբկենին ու Ժենյային, ո՞նց ես նայելու նրանց աչքերի մեջ: Չկասկածես՝ պահը անխուսափելի է: Այսքանը…

ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ

ՀՀ վաստակավոր արտիստ»։

Նյութը՝ avproduction.am-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.amՀայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համարՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին լիովին պահպանել հրադադարի ռեժիմըԱրթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համարՀնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը ՀայաստանումՀութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվելAmerican Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականըՁերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբանԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքըՍևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներԱթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱդրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետՊարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 4 վարորդի. (տեսանյութ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևըՀոկտեմբերի 8-ից Շիրակի փողոցում նոր հետիոտնային անցում կգործիԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ՔԿ է կանչվել․ «Գործ են հարուցել, մեղադրանք են առաջադրելու»Ալիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին․ բացե՛ք արխիվներն ու տվեք ամբողջ տեղեկատվությունըԾառուկյան․ «Չկա առանձին Սյունիքի, Տավուշի կամ Երևանի խնդիր․ մենք բոլորս մի նավի մեջ ենք»Ալիևի կոշտ ուղերձը անհետ կորածների հարցում․ «Ոչ մեկը չի մոռացվել»Հայ և ադրբեջանցի փորձագետները Լոնդոնում քննարկել են Հարավային Կովկասի քաղաքական զարգացումներըԼոռու մարզում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վարորդը եղել է ոչ սթափԱմերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է. պատգամավորԱռաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպԼույս չի լինի. հասցեներ«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար «Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսերՆիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել ենՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըՖրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFPՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկիԳերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել ԱդրբեջանինԿացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին
Ամենադիտված