Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Այո', Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարար Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով Շիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերել Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»․ մադրիդցիները 2։1 հաշվով հաղթեցին «Բարսելոնային» Էլ Կլասիկոյում COP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցը Կասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն Իրան Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնել Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանը Ավինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանում ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները 

«Ազգ». Հայաստանը լքելու մեխանիկան

Հայկական Մամուլ

Ոստիկանության գնդապետի խոսքերը ցնցող էին. դիմելով իր ապագա խնամունՙ նա ասաց. քո արտադրած երշիկեղենով մեր մարդկանց թունավորելը քիչ համարելովՙ հիմա էլ արտահանելու մասին ես մտածում, ամոթ է, չեմ թողնի:

Հայկական հեռուստաէկրանից անձամբ եմ լսել, վստահ եմ, շատերն են լսել, միայն թե ոչ իրական առումով, այլ հեռուստասերիալներից մեկի հերոսների զրույցի տեսքով, որի ունկնդիրը դարձա ալիքները փոխելու ընթացքում: Թեմայի իրական շարունակություն էր լրագրողներից մեկի ձեռնարկումը, որը Երեւանի առեւտրի ցանցից գնած երեք տեսակի երշիկները փորձաքննության էր հանձնել սննդի անվտանգության ծառայությանն ու տհաճ արդյունքների վերաբերյալ հաղորդում պատրաստել: Համանման գործընթացների հետեւանքով է նաեւ, որ ՀՀ բնակչության որոշակի մասը պարզապես չի օգտվում տեղական արտադրության, սակայն հիմնականում արտերկրներից ներմուծված մսից պատրաստված մսամթերքներից, ինչքան էլ դրանք գրավիչ անվանումներ ունենան, գայթակղիչ համ ու հոտ տարածեն ու մատչելի գնով վաճառվեն: Մեր մարդկանց որոշակի մասի համար այլընտրանք է թարմ մսի սպառումը, որպիսի շռայլություն իրեն կարող է թույլ տալ հանրության աննշան մասը: Ամիս ամսվա, տարին տարվա վրա ընտանիքի կերակրողը չի կարողանում երեխաներին ու տան մեծերին նվազագույն հաճույք ապահովել, հոգնում է ինքն իր անզորությունից ու խնդրի լուծումը տեսնում արտերկրում աշխատելու մեջ: Սա է մերօրյա Հայաստանի խճանկարի հիմնական պատկերը, որը ոչ նյութապաշտությամբ կարելի է պախարակել, ոչ ստամոքսային մտածողություն հռչակել եւ ոչ էլ հայրենասիրության պակասով խարազանել: Այսուհանդերձ արտագաղթելու երեւույթը երբեմն այնպիսի գնահատականների ու վերլուծությունների է արժանանում, որը պատվաբեր չէ մարդ-արարածի մեր տեսակին, մեր հայրենակիցը ներկայացվում է կյանքի արատավորն ու բացասականը իրար փոխանցող մեկը, ում անցնելիք ճամփան ու հանգրվանն անհայտ են ու անորոշ:

Ինչո՞ւ ենք այս վիճակում հայտնվել եւ ի՞նչ որակներով են օժտված այն հանրությունները, որոնք էապես հաղթահարել են մեր այսօրվա վիճակին բնորոշ դրսեւորումներն ու մասամբ բարի գնահատականի են արժանանում: Անգամ սիրողական մակարդակով արված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ հանրություններում առաջնահերթ խնդիր է համարվում մարդկանց կենդանական ծագման սննդով ապահովելը, որոնցից առաջնայիններն են կաթ-կաթնամթերքն ու միս-մսամթերքը: Փորձենք ասածը հիմնավորել Հայաստանի պես ծովերից հեռու, նավթով ու գազով էլ չառանձնացող Ավստրիայի օրինակով: 1 քառակուսի կմ-ի հաշվով 100 բնակիչ, 1 բնակչի հաշվով արդյունավետ գյուղգործունեություն ծավալելու նպատակով 1700 քմ վարելահող, լեռնային արոտավայրեր եւ մի խումբ այլ ցուցանիշներով Ավստրիան ու Հայաստանը նույն պատկերն ունեն: Բայց երբ նայում ենք նրանց եւ մեր գյուղոլորտի արդյունքներին, իրավիճակը բոլորովին այլ է. կաթնամթերքները եւ հատկապես մսատեսակները պարբերաբար վաճառվում են գների կտրուկ նվազեցումով, որպիսի օրինակներ ցուցադրում ենք գովազդային թերթիկներից վերցված լուսանկարներով: Նման երեւույթի ականատես ես դառնում գրեթե բոլոր սուպերմարկետներում: Նվազագույն աշխատավարձ կամ նպաստ ստացող ավստրիաբնակը կարող է ամիսը մի քանի հարյուր կգ թարմ միս գնել, երբ ՀՀ-ում այն 10 կգ էլ չի կազմի: Ի՞նչ միջոցներով է ապահովվում ավստրիական այսօրինակ բարեկեցությունը. շատ պարզ' գյուղոլորտում հիմնախնդիր է համարվում լիարժեք անասնակերի արտադրությունը, որտեղ հիմնական մշակաբույսը եգիպտացորենի հատիկն է: Այն աճեցնում են ամենուր, անգամ քաղաքների վարչական տարածքներում, համախառն բերքը 1,5 մլն տոննա է, մի այդքան էլ կազմում է հացահատիկը: Ավստրիայում, որի բնակչությունը ՀՀ-ի եռապատիկն է, պահվում է 2 մլն լիարժեք մսա-կաթնատու խոշոր, 3 մլն-ից ավելի խոզ. միայն վերջինիս մսի տարեկան արտադրությունը 600 հազար տոննա է:

Գյուղոլորտում իրականացվող այս պարզ գործընթացի շնորհիվ է, որ թե՛ Ավստրիայում, թե՛ ուրվագծված ուղղությամբ շարժվող տասնյակ այլ երկրներում հանրային բարերար մթնոլորտ է տիրում: Անգամ միակուսակցական Չինաստանում են վերջին 15-20 տարում այս գործելաոճն ընտրել, եգիպտացորենի հատիկի 180 մլն տոննա արտադրության շնորհիվ խոզի մսի արտադրությունը հասցրել 50 մլն տոննայի, երբ ողջ աշխարհում 100 մլն տոննա է: ՀՀ տարածքն ունեցող Բելգիայում խոզի մսի արտադրությունը 1,2 մլն տոննա է, Հոլանդիայում' 1,3 մլն տոննա, Դանիայումՙ 1,7 մլն տոննա: Նշվածները հիմնականում փոքր տարածք ու բնակչություն ունեցող երկրներ են, ընդերքով էլ ոչ հարուստ, բայց ապրում են բարեկեցության աննախադեպ պայմաններում:

Ինչո՞ւ այս գործընթացը չի իրականացվում ՀՀ-ում: Տողերիս հեղինակը ամիսներ առաջ հերթական «Ահազանգում թիվ 7»-ով դիմել էր ՀՀ նախագահին եւ ինչպես նախորդ դեպքերում, պատասխանը ստացել է ՀՀ գյուղնախից: Ընթերցեք, թե արծարծվող հարցի առումով ինչ պարզաբանում է տալիս գյուղնախի աշխատակազմը, որն ստորագրել է նախարար Ս. Կարապետյանը: «...Ինչ վերաբերում է առաջիկա 1-2 տարիներին հանրապետությունում խոզի մսի արտադրության ծավալները 80-100 հազար, հետագայում150-180 հազար տոննայի հասցնելու խնդրին, ապա հայտնում եմ, որ խոզի մսի արտադրության նման ծավալներ ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան գլխաքանակ եւ անհրաժեշտ քանակի խտացրած կերեր, որի հնարավորությունն այսօր հանրապետությունը չունի: ՀՀ-ում խոզի մսի արտադրության նման ծավալների ապահովումը մոտակա տարիների համար գտնում ենք ոչ իրատեսական, քանի որ 80-100 հազար տոննա մսի արտադրության համար, անգամ եթե 1 խոզամայրի հաշվով արտադրվի 1,5 տոննա միս, պետք է ունենալ 55-66 հազար խոզամայր, իսկ 150-180 հազար տոննա մսի արտադրության համար 100-120 հազար գլուխ խոզամայր, մինչդեռ այսօր հանրապետությունում խոզամայրերի գլխաքանակը կազմում է ընդամենը 23 հազար գլուխ»:

Առավել արտառոց պարզաբանում դժվար է պատկերացնել, քանզի խնդիրն ընդամենը վերաբերում է լիարժեք կերային բազայի ապահովմանը, որի համար պահանջվում է այդ նպատակին ծառայեցնել հայերիս տրամադրության տակ գտնվող վարելահողերի ընդամենը 10-12 տոկոսը, հետագայում 20-25 տոկոսը, որտեղ մշակված եգիպտացորենի հատիկի ծավալների որոշակի մասից հարկ է նաեւ տեղական արտադրության բուսական յուղ ստանալ, կանխատեսել ավտոմեքենաներում օգտագործվող սպիրտի արտադրություն: Ցավով պետք է նշել, որ ՀՀ պետական կառույց գյուղնախարարության աշխատակազմն այսօր իրեն հեռու է պահում երկրին առաջնահերթն անհրաժեշտ հիմնախնդրային լուծումից, առավելապես առաջնորդվելով Հայաստանն այլոց բանջարա-բոստանային կցորդը դարձնելու գործելաոճով: Թե ուր է մինչ օրս այն տարել, տեսնում ու զգում ենք ամեն օր: Բոլոր տեսակի պարենմթերքների ներմուծման ծավալները մեր սպառման հիմնական մասն են կազմում, երկրի պարենային ապահովությունը վտանգված է:

Հ Գ. Մինչ կավարտեի այս նյութը, արտերկիր մեկնեց հերթական բարեկամս, հորաքրոջս թոռը, 3 փոքրիկների հայրը: Աշխատանքի առաջարկ ստացել էր նախկին գործատուից, որն ամիսներ առաջ էր հեռացել Հայաստանից:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԱյո', Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարարՀոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցովՇիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերելԱրաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների պահեստներն ու արձակման կայանքները Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»․ մադրիդցիները 2։1 հաշվով հաղթեցին «Բարսելոնային» Էլ ԿլասիկոյումCOP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցըՖլավիո Բոլսոնարոն մերժել է Բրազիլիայի նախագահական ընտրությունների արդյունքները Կասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունըՍաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն ԻրանԼուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնելՓաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանըԱվինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանումԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները#ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկումՀոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակՈւշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի«Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան ԳեղամյանՔննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքներըՆեթանյահուն կրկին սպառնացել է Իրանին․ «Մի՛ փորձեք մեզ»«ՄԵԳԱՄՈԼ»-ի տարածքում գտնվող նախկին շուկայի բաժնեմասը վաճառվել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ հարուցվել է քրեական վարույթԱնդրանիկի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով. ԿԳՄՍՆԸնտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան ԱբրահամյանՀայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներըNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում եւ մարզերում. հասցեներ«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքներըԲժիշկը զգուշացրել է ծնողներին երեխայի մրսածության ժամանակ ի հայտ եկող անհանգստացնող նշանների մասին Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին Starlink-ը գործարկվել է, հետախուզությունը վերականգնվել է 100%-ով․ Զելենսկին ամփոփել է Օսլոյում բանակցությունների արդյունքները Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել Գերմանիայում Audi-ի ղեկավարի՝ «ավտոկրատ» Թրամփի հետ նախընտրական հանրահավաքում հայտնվելը «խայտառակություն» են անվանել Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆրանսիայի Տրապում և Լա-Վերրիերում մահաբեր հրաձգության մեջ կասկածվողին ուղարկել են հոգեբուժական հսկողության տակ Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայնԿիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան 5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ–ն՝ այսօր ստացված ահազանգերի մասին Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով
Ամենադիտված