Քրիստինե Մարգարյանն առաջին անգամ ցույց է տվել ամուսնուն Վրաստանի Չալաադի սառցադաշտի մոտ գտնվող գետում հայտնաբերվել է 20-ամյա զբոսաշրջիկի մարմինը Կալանավորվել է Ճամբարակի զորամասի շտաբի պետը Ուջանի կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է Շատ լավ հանդիպում ունեցա Վլադիմիր Պուտինի հետ. Փաշինյանն առաջիկայում կմեկնի Մոսկվա Ինչ պայմաններ է Պուտինը ներկայացրել Փաշինյանին ՔՊ-ականները թող մանդատները դնեն, ես ինչո՞ւ դնեմ. իմ թիմակիցները ինձ չեն ճնշել (տեսանյութ) Գագիկ Խաչատրյանին կրկին պատգարակով են դատարան տեղափոխել․ փաստաբանը՝ նրա վիճակի վատթարացման մասին «Ինձ դա տարօրինակ թվաց»․ Պուտինի օգնականը՝ Փաշինյանի հայերեն ելույթի մասին Փաշինյանն ու Պուտինը քննարկումը կշարունակեն փակ դռների հետևում․ ինչով ավարտվեց հանդիպման բաց հատվածը Փաշինյանը Պուտինին հայտնել է, որ Հայաստանը հրաժարվել է ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ հանրաքվեից Ադրբեջանը խոսում է ոչ թե խաղաղության, այլև Հայաստանի կապիտուլյացիայի մասին․ Հրաչյա Արզումանյան (տեսանյութ) 

«Ազգ». Առեղծվածը խորանում է

Հայկական Մամուլ

Մինչ հայերը Մ. Նահանգներում վշտակից հետեւում էին Բոստոնի մարաթոնյան վազքի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության մանրամասներին, մի ռումբ պայթեց զանգվածային լրատվամիջոցներում, որ նրանց սթափեցրեց եւ ստիպեց, որ արդարություն պահանջեն: Ահաբեկիչների հորեղբայր Ռուսլան Ցարնին հիշատակել էր «Միշա» անունով կասկածելի անցյալի տեր մի անձնավորության, որը ենթադրաբար «լվացել» էր ավագ եղբայր Թամեռլանի ուղեղը: Այդ անձնավորությունը իբր «հայկական ծագում» ուներ եւ հավատափոխ լինելով ընդունել էր իսլամը որպես դավանանք: Կերպարստեղծման ինչպիսի՜ հնարանք: Հայերն ստիպված էին ապրիլի 24-ի նախօրեին զբաղվել նաեւ այս հարցով, մանավանդ որ ողջ մնացած մյուս ահաբեկիչը խոստովանել էր, որ հաջորդ թիրախը լինելու էր Նյու Յորքի «Թայմս սքուերը», որտեղ ավանդաբար հայերը հավաքվում են հարգելու հիշատակը ցեղասպանության անմեղ զոհերի: Ինչո՞ւ էր հատկապես այդ վայրը ընտրվել. ի՞նչ կապ կարող էր ունենալ ահաբեկչությունը հայերի հետ:

Առեղծվածը գնալով ավելի խորացավ, բարդացավ եւ նմանվեց Խորհրդային Ռուսաստանի մասին Ուինստոն Չերչիլի բնութագրմանը, որ հնչում է այսպես. «Չեմ կարող կանխատեսել Ռուսաստանի գործողությունները: Դա մի հանելուկ է, առեղծվածներով փաթաթված մի գաղտնիք, որը գուցե ունի իր բանալին»: Այդ «բանալին» երբ հայտնվեց, պարզվեց, որ ամեն ինչ դրանում փուչ է, եւ շատ չանցած խորհրդային կայսրությունը կործանվեց:

Այժմ հարցն այն է, թե ո՞վ է գտնելու մերօրյա առեղծվածի բանալին: Միայն հետաքննող լրագրողները կարող են թափանցել հարցի էության մեջ եւ բացահայտել դրա մութ ծալքերը: Հայազգի հայտնի փաստաբան Մարկ Կիրակոսը CNN-ի լրագրող Անդերսոն Կուպերի հետ զրույցում որոշ պարզաբանումներ մտցրել է «Միշայի» ինքնության վերաբերյալ: Եթե իմանար այն, ինչ հիմա գիտենք, նա ավելի խոր կթափանցեր հարցի էության մեջ: Ինչպես հայտնի է, ապրիլի 30-ին Ռուսլան Ցարնին անձամբ կապվել է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հետ եւ ներողություն խնդրել հայ համայնքից իր հայտարարությունների համար: Ի՞նչ էր պատճառը այս փոփոխության: Հետաքննող լրագրողները նորանոր փաստեր են հրապարակում այս խաղում ներգրավված անձնավորությունների մասին:

Նրանցից մեզ համար հատուկ ուշադրության է արժանի Ռուսլան Ցարնին, որը կարծես թե սովորական հանդիսատես չէ, այլՙ ծածուկ գործողությունների եւ նավթային քաղաքականության մասնակից: Պարզվում է, որ նա գործադիր մարմնի անդամ է կասպիական տարածաշրջանում բանող նավթային մի ընկերության: 1999-2001 թվերին «Գոլդեն իգըլ» նավթային ընկերության իրավական բաժնի տնօրենն է եղել, իսկ դրանից առաջ «Հալիբրտոն» ընկերության կապալառուն եւ երկու տարի էլ USAID-ի խորհրդատուն Ղազախստանում:

Հաշվի առնելով նավթային ընկերությունների թաքուն քարոզչական արշավն ընդդեմ Կոնգրեսում հայերի ցեղասպանության բանաձեւի անցկացմանը, պետք է եզրակացնել, որ Ցարնիիՙ հայերի վերաբերյալ հայտարարությունը բոլորովին էլ պատահական չէր: Դա հաշվարկված քայլ էրՙ նկատի առնելով նրա իրավաբանական անցյալը:

Նրա ընտանեկան կապերն էլ են խիստ խճճված: «Բոյլինգ Ֆրոգզ»-ում ապրիլի 27-ին Սայբլ Էդմոնդսի հրապարակման համաձայնՙ Ռ. Ցարնին ամուսնացած է եղել Գրեհեմ Ֆուլերի դստեր հետ: Իսկ ո՞վ է Գրեհեմ Ֆուլերը: Էդմոնդսը գրում է. «Բոստոնյան ահաբեկչության լուսաբանման մեջ թեքում կատարվեց, երբ ես անցյալ գիշեր պարզեցի, որ դրանում CIA-ի (կենտրոնական հետախուզական վարչության) մատը խառն է, հանձին Գրեհեմ Ֆուլերի, որը մի ժամանակ աշխատել է այնտեղ: Լուրը հաստատվել է նաեւ լրագրող Լորա Ռոզենի կողմից»: Այնուհետեւ մի նոր բացահայտում է կատարում Էդմոնդսըՙ գրելով, որ Ֆուլերը մաս է կազմել Ամերիկայի խորքային պետության անդամների ցուցակի: Այդ անձնավորությունների լուսանկարները (21 հատ) նա զետեղել է իր «Պետական գաղտնիքների առանձնաշնորհյալ պատկերասրահում» այն բանից հետո, երբ գլխավոր դատախազ Ջոն Էշկրոֆթը բացահայտել էր, որ քրեական հանցագործություններ են կոծկվում «պետական գաղտնիք» պիտակի տակ: Դրանցից մեկը եղել էր Ֆուլերի (այդ ժամանակ ԿՀՎ-ի հետախուզության ազգային խորհրդի փոխտնօրեն) խոստովանությունը, որ «իսլամի էվոլյուցիայի գործոնը կարմիր բանակի դեմ օգտագործելու քաղաքականությունը լավ արդյունք է տվել Աֆղանստանում: Այժմ էլ նույն քաղաքականությունը կարող ենք շարունակել Կենտրոնական Ասիայում Չինաստանիՙ որպես ռուսական իշխանության մնացորդի ազդեցության դեմ պայքարելու համար»:

Եթե հատուկ ուշադրություն դարձնենք Ֆուլերի դավանաբանական գաղափարներինՙ «ռուսական իշխանության մնացորդների» դեմ պայքարելու անհրաժեշտությունը, ապա ավելի պարզ կդառնա Հայաստանի կամ հայերի անվանարկումը Ցարնիի հայտարարության մեջ: Չէ՞ որ Հայաստանում է տեղակայված ռուսական ռազմակայաններից մեկը: Մինչ Արեւմուտքը եւ մասնավորապես Մ. Նահանգները պայքարում են արմատական իսլամի դեմ, այդ նույն զենքը, այլ ուժերի կողմից, օգտագործվում է «ապակայունացնելու համար այն, ինչ մնացել է Խորհրդային Միությունից կամ ռուսական իշխանությունից»:

Այս կոնտեքստում զարմանալի չէ, որ Ռուսաստանը վերջերս արտաքսեց ոչ կառավարական օտար ընկերություններին, որոնք գործում էին իր տարածքում: Բայց դրանք դեռ բավական ակտիվ գործում են Հայաստանում եւ կրոնական, աղանդավորական կազմակերպությունների հետ համատեղ փորձում են քայքայել մեր երկրի հիմքերը: Այդ ընկերություններից ոչ մեկը լոկ այլասիրական նպատակներ չի հետապնդում: Նրանք ունեն իրենց շահերը, որոնք հակադարձ համեմատական են Հայաստանի շահերին:

Վերադառնալով «Միշային»ՙ պետք է նշել, որ նա էլ բավական մութ անձնավորություն է երեւում: «Նյու Յորք Ռիվյու ըվ Բուքս» գրախոսականների հանդեսը հարցազրույց է ունեցել Միխայիլ Ալախվերդովի հետ նրա Ռոուդ Այլենդի տանը: Պարզվել է, որ նա հայ եւ ուկրաինացի ծնողների զավակ է: Կարմիր մորուքը վստահաբար ժառանգել է ուկրաինական նախնիներից: Բայց ինչո՞ւ այդ դեպքում հայերի անունն է շոշափվել Ցարնիի հայտարարության մեջ եւ ոչ թե ուկրաինացիների:

Անհասկանալի է նաեւ այն, որ Միշայի ընտանիքըՙ որպես քրիստոնյայի, հետապնդումների ենթարկվելուց հետո մահմեդական Ադրբեջանում (հավանաբար նրանք այն 400 հազար հայերի թվում են եղել, որոնք կամ սպանվել, կամ բռնագաղթել են Բաքվից եւ Սումգայիթից) Ամերիկա հասնելուց հետո կրոնափոխ լինելով ընդունել է իսլամը, այն էլ արմատական իսլամը: Գուցե այս բոլոր անհավանական գործոնները որպես շղարշ օգտագործվել են թաքցնելու նրա գործունեության գլխավո՞ր նպատակը: Լրագրող Ուոլթր Քատցը «The week» («Շաբաթը») պարբերականում առաջ է քաշում Միշայի «ՀԴԲ-ի (Հետաքննությունների դաշնային բյուրոյի) իրազեկիչ» լինելու եւ Թամեռլանին «մշակելու» հավանականությունը:

Ինչպես տեսնում ենք, Միշան էլ բավական մութ անձնավորություն է: Նպատակների վերաբերյալ ենթադրություններ միշտ կարելի է անել: Գուցե Թամեռլանին «մշակում» էին, որպեսզի մասնակցի Կովկասում Ֆուլերի գործողություններից մեկին եւ ինչպես Բեն Լադենը իրենից առաջ, նա էլ դեմ դուրս եկավ իր «տերերի» դեմ եւ կազմակերպեց բոստոնյան ահաբեկչությունը:

Բայց դեռ պետք է բացահայտել հայերին դրա մեջ ներառելու դավադրության մանրամասները: Որպես հայեր մենք կարող ենք բարձրաձայնել մեր զայրույթը, բայց մեր միջոցները սահմանափակ են, որպեսզի կարողանանք վերահսկել կատարվածը: Այնպես որ բացի մերՙ հայի անունն ու հեղինակությունը փրկելուց, պետք չէ՞ արդյոք մտահոգվել մեր հայրենիքիՙ Հայաստանի անվտանգության հարցերով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քրիստինե Մարգարյանն առաջին անգամ ցույց է տվել ամուսնուն Վրաստանի Չալաադի սառցադաշտի մոտ գտնվող գետում հայտնաբերվել է 20-ամյա զբոսաշրջիկի մարմինըՌուսաստանը, Չինաստանն ու Մոնղոլիան համատեղ սահմանային զորավարժություններ կանցկացնենԿալանավորվել է Ճամբարակի զորամասի շտաբի պետը Ուջանի կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է Շատ լավ հանդիպում ունեցա Վլադիմիր Պուտինի հետ. Փաշինյանն առաջիկայում կմեկնի Մոսկվա Ինչ պայմաններ է Պուտինը ներկայացրել Փաշինյանին ՔՊ-ականները թող մանդատները դնեն, ես ինչո՞ւ դնեմ. իմ թիմակիցները ինձ չեն ճնշել (տեսանյութ) Գագիկ Խաչատրյանին կրկին պատգարակով են դատարան տեղափոխել․ փաստաբանը՝ նրա վիճակի վատթարացման մասին «Ինձ դա տարօրինակ թվաց»․ Պուտինի օգնականը՝ Փաշինյանի հայերեն ելույթի մասին Փաշինյանն ու Պուտինը քննարկումը կշարունակեն փակ դռների հետևում․ ինչով ավարտվեց հանդիպման բաց հատվածը Ռուս գիտնականներին հաջողվել է ութ անգամ բարձրացնել «գազային մարտկոցների» հզորությունըՓաշինյանը Պուտինին հայտնել է, որ Հայաստանը հրաժարվել է ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ հանրաքվեից Ադրբեջանը խոսում է ոչ թե խաղաղության, այլև Հայաստանի կապիտուլյացիայի մասին․ Հրաչյա Արզումանյան (տեսանյութ) Ով է Ռուսաստան տեղափոխվող հայ ֆուտբոլիստը Օնլայն «կոնֆերանս հավաքներ», «օրենքով գողեր»․ ինչով է զբաղվել տնային կալանքում գտնվող վանաձորցին Լեհաստանում հայտնաբերվել է «վամպիրի» եզակի գերեզման՝ մանգաղով և կողպեքովԴիլիջանում բախվել են «Ֆորդն»-ն ու «Լադա»-ն․ կան վիրավորներ Եվրահանձնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցում դիմել է գործընկերներինԲիշքեկում մեկնարկել է Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը (տեսանյութ) Այս կենդանակերպի նշանները կարող են փոխել աշխատանքը սեպտեմբերին ՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայության 2026թ-ի Փաշինյանը չի խաբում․ չգնայի՛ք, չընտրեի՛ք իրեն․ Զոհրաբյան (տեսանյութ) Զախարովան արձագանքել է Լեհաստանին Օլիմպիական խաղերից հնարավոր հեռացնելու մասին տեղեկություններինՓաշինյան-Պուտին հանդիպում․ ի՞նչ է քննարկվելու. Էրդողանի կոշտ ուղերձը․ տարածաշրջանը գին է վճարում (տեսանյութ) ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանն ազատվել է տնային կալանքից. «Հրապարակ» Պապանձվել եմ… էլ դիմանալու չի․ Նիկոլայ Եղիազարյանը՝ Հովհաննես Գրիգորյանի մահվան մասին (Լուսանկարներ) Երևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՈւֆայից մեկնած և Կայսերիում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռը ուղևորներին հասցրել է Անթալիա Ռուսաստանում արձագանքել են Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի վերաբերյալ Տուսկի հայտարարությանըՊուտինը շնորհակալություն է հայտնել Ռահմոնին Տաջիկստանում ռուսաց լեզվին աջակցելու համարԱյսօր իմ աշխատանքային վերջին օրն է փոխնախարարի պաշտոնում․ Արթուր Մարտիրոսյան 25-ամյա բնակիչը տնային կալանքի տակ գտնվելիս զբաղվել է հանցավոր գործունեությամբ․ ինչ է բացահայտվել Գագիկ Խաչատրյանը ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի և խոշտանգմшն. փաստաբանական խումբ (տեսանյութ)Նոր մեկնարկ՝ մեծ նպատակներով Գիտելիքի օրը՝ Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղում (լուսանկարներ) Մադուրոն կփորձի հասնել ԱՄՆ-ում իր դեմ քրեական գործի կարճմանըՈւկրաինացիներին կոչ են արել սննդի և ջրի պաշար կուտակել Փորձագետը մեկնաբանել է Զելենսկու՝ սեպտեմբերին հնարավոր «մեծ փոփոխությունների» մասին հայտարարությունըՈսկու գինը առաջին անգամ օգոստոսի 19-ից ի վեր իջել է 4,4 հազար դոլարից ցածր Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին․ «Ռուսական երկաթուղիները» հակադարձում է Փաշինյանին (տեսանյութ) Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Սթարմերը կլքի խորհրդարանըԲիշքեկում մեկնարկել է Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումըԵՄ-ն մերժել է Զելենսկու խնդրանքըԳիտնականները վերքերի մաքրման համար «լազերային փոշեկուլ» են ստեղծելԱՄՆ դեմոկրատ սոցիալիստները փորձում են ստանալ սևամորթ ընտրողների աջակցությունըԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու և «BMW»-ով դիմել փախուստի․ կան վիրավորներԱՄՆ պաշտոնյաները COSCO-ին մեղադրել են Պեկինի համար հետախուզական տվյալներ հավաքելու մեջԳերմանիայի ԱԳ նախարարը դիմել է ՌուսաստանինՆորվեգիայի նոր թագավոր Հոկոն VIII-ը հոր մահից հետո երդում է տվել խորհրդարանումՀՀ–ում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ
Ամենադիտված