Եղել է ընդամենը մեկ դեպք, երբ Հայաստան սերմնահեղուկ է ներմուծվել
Հայկական Մամուլ
ԱԺ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանն ԱԺ վերջին քառօրյայի ժամանակ հայտարարել էր, թե Մաքսային ծառայության տվյալներով՝ Հայաստան է ներմուծվել մեծաքանակ սերմնահեղուկ: «Ժողովուրդ»-ը երեկ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանից հետաքրքրվեց, թե ինչու է նման անհրաժեշտություն առաջացել, Հայաստանում տղամարդ չկա՞, թե՞ առողջապահության նախարարն ապազգային գործունեություն է ծավալում: «Նման բան չկա, անընդհատ այս հարցը բարձրացնում են՝ չիմանալով, թե ինչի հետ է դա եղել: Այն, ինչ տարածվում է, աբսուրդ է: Դա եղել է մեկ անգամ մի քանի տարի առաջ, երբ մի անձնավորության կնոջ համար պետք է արվեր բժշկական միջամտություն, եւ դա եղել է միակ դեպքը, որ սերմնահեղուկ է բերվել»,-ասաց նա:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը