Չքարոզե՛լ
Քաղաքական
Վաղը՝ մայիսի 5-ին տեղի կունենան Երևանի ավագանու ընտրությունները, իսկ այսօր լռության օր է և արգելված է քարոզելը կամ հակաքարոզչություն ծավալելը։
Առաջադրված կուսակցությունները 7-ն են՝ «Առաքելություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Օրինաց երկիր» կուսակցություններ և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ավագանու ընտրություններին կմասնակցի 195 հոգուց բաղկացած ընտրացուցակով, որը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը մեկ հոգով պակաս է ՀՀԿ ցուցակից, 194 հոգանոց ցուցակը գլխավորում է ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
ՀՅԴ ավագանու ընտրացուցակը բաղկացած է 65 հոգուց, որը գլխավորում է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
«Բա՛րև, Երևան» կուսակցությունների դաշինքն ընտրություններին կմասնակցի 64 հոգանոց ընտրացուցակով. այն գլխավորում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
«Հայ ազգային կոնգրեսը» կմասնակցի 42 հոգուց բաղկացած ցուցակով. այն գլխավորում է Վահագն Խաչատրյանը։
«Օրինաց երկիր» կուսակցության ցուցակը գլխավորում է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ցուցակը բաղկացած է 105 հոգուց։
«Առաքելություն» կուսակցության ընտրացուցակը բաղկացած է 29 հոգուց, որը գլխավորում է Մեսրոպ Առաքելյանը։
Վերջին երկու կուսակցությունների ընտրական ցուցակից քարոզարշավի ընթացքում եղել է մեկական ինքնաբացարկ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան