Մոուրինյուին Մադրիդում արագ կմոռանան. Խորխե Վալդանո
Սպորտ
«Արքայական ակումբի» նախկին մարզական տնօրեն Խորխե Վալդանոն հայտարարել է, որ ակումբում գլխավոր մարզչի փոփոխությունը խնդիրներ չի առաջացնի:
«Մոուրինյուի հեռանալը «Ռեալի» համար խնդիր չի առաջացնի: Համոզված եմ, որ Անչելոտին կկարողանա պատվով փոխարինել պորտուգալացուն: Իսկ Մոուրինյուին Մադրիդում արագ կմոռանան»,-Վալդանոյի խոսքերը մեջբերում է A Bola-ն:
Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն, մամուլի տեղեկությունների համաձայն, ամռանը կտեղափոխվի Լոնդոնի «Չելսի»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան