Լուկա Մոդրիչը չի հեռանում «Ռեալից»
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի գործակալ Մարիո Մամիչը հայտարարել է, որ ֆուտբոլիստը չի պատրաստվում լքել մադրիդյան թիմը: Նա նաև նշել է, որ Մոդրիչը չի ցանկանում տեղափոխվել «Ինտեր»:
«Լուկան միանշանակ մնում է «Ռեալում»: Մոտակա տարիների ընթացքում նա, ամենայն հավանականությամբ, չի լքի ակումբը: Մոդրիչը երբեք չի ասել, որ ցանկանում է տեղափոխվել «Ինտեր»: Նա ցանկանում է հանդես գալ «Ռեալում», այդ պատճառով էլ նրա հեռանալու հավանականությունը հավասար է զրոյի»,- գործակալի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկութուններ էին տարածվել, որ «Ինտերը» հետաքրքրված է Մոդրիչի ծառայություններով, իսկ վերջինս մտադիր է փոխել ակումբը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան