ԱՄՆ-ն զորք չի մտցնի Սիրիա. Օբամա
ԱՄՆ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ուրբաթ օրը Կոստա Ռիկա կատարած իր այցի շրջանակներում հանդես է եկել մամլո խորհրդակցությամբ, որի ժամանակ անդրադարձել է Սիրիայի հակամարտությանը, նշելով, թե ինքը բացառում է ամերիկյան վարձկան զորքերի՝ Սիրիա ներթափանցելու հնարավորությունը. մեջբերում է РИА Новости-ն:
«Մենք չենք ենթադրում այնպիսի սցենար, որը կպահանջեր Սիրիա մտցնել ամերիկյան զորքերը»,-հայտարարել է Օբաման:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է ճնշում գործադրել Դամասկոսի վրա՝ Սիրիայի իշխանությունների կողմից երկրի բնակիչների նկատմամբ քիմիական զենք կիրառելու հնարավոր դեպքերի հետաքննության կապակցությամբ: Ընդ որում, Օբաման խոստացել է այդ հարցում կշռադատված մոտեցում ցուցաբերել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)