Սթիվեն Ջերարդը համաձայնության է եկել «Լիվերպուլի» հետ
Սպորտ
«Լիվերպուլը» նոր պայմանագիր է առաջարկել ակումբի 32-ամյա կիսապաշտպան Սթիվեն Ջերարդին:
Ֆուտբոլիստի խոսքերով՝ նա պատրաստ է ստորագրել պայմանագիրը, սակայն մրցաշրջանի ավարտին:
«Ակումբն ինձ նոր պայմանագիր է առաջարկել, և ես ցանկանում եմ այն ստորագրել: Համաձայնագրի ձևակերպումն ընդամենը ժամանակի հարց է: Մեզ մնում է որոշել պայմանագրի ժամկետրները, սակայն դա կանենք մրցաշրջանի ավարտին»,-Ջերարդի խոսքերը մեջբերում է Liverpool Echo-ն:
Ջերարդը «Լիվերպուլի» կազմում հանդես է գալիս 1998-ից. այդ ընթացքում անցկացրել է 440 խաղ և հեղինակել 98 գոլ: Ֆուտբոլիստը «Լիվերպուլի» հետ 2 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան