Անչելոտին «Ռեալում» իսկական խթան կլինի ինձ համար. Կակա
Սպորտ
«Արքայական ակումբի» ֆուտբոլիստ Կական դրական է արտահայտվել Կարլո Անչելոտիի հնարավոր տեղափոխմանը մադրիդյան ակումբ:
«Ցանկանում եմ գոնե մեկ լավ մրցաշրջան անցկացնել «Ռեալում»: Հիասթափված եմ իմ խաղից: Ցանկանում եմ լավ խաղալ և աշխատել մինչև պայմանագրիս ավարտը: Անչելոտին՝ «Ռեալո՞ւմ»։ Նա լավագույն մարզիչն է, ում հետ աշխատել եմ կարիերայիս ընթացքում: Նրա հայտնվելն ակումբում ինձ համար իսկական խթան կլինի»,-ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Նշենք, որ Կակայի ընթացիկ պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2015-ին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան