Ծեծկռտուքի փաստով նախաքննություն է կատարվում
ԱՐԽԻՎ
Մայիսի 3-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Ջերմուկի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասում ծեծկռտուք է տեղի ունենում:
Ոստիկանները պարզել են, որ 1992 թ. ծնված Գևորգ և 1988 թ. ծնված Սամվել Խ.-երը ժամը 20.30-ի սահմաններում Ձախափնյակ թաղամասում, վիճաբանության ժամանակ, ծեծի են ենթարկել 1960 թ. ծնված Մանվել Մ.-ին, հայհոյել նրան և շուրջ 10 րոպե կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը:
Տուժողներին դատաբժշկի ուղեգրեր են տրվել: Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)