Բաքվում 3 ադրբեջանցի է դատապարտվել Իսրայելի դեսպանատունը պայթեցնելու փորձի համար
Ադրբեջան
Բաքվի դատարանը Ադրբեջանի 3 քաղաքացիների նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացրել` դատապարտելով նրանց ազատազրկման և մեղավոր ճանաչելով երկրում Իսրայելի դեսպանատունը պայթեցնելու պատրաստության համար. գրում է Интерфакс-ը:
Հետաքննության տվյալներով` քաղաքացիներ Ազեր Նազարովը, Ֆարիզ Բայրամովը և Իբրահիմ Սադիքովը գործել են Իրանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելով:
Հայրենիքի դավաճանության և ապօրինի զենք պահելու համար Նազարովին դատապարտել են 12 տարվա, իսկ Բայրամովին և Սադիգովին` 11 տարվա ազատազրկման:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան