Բելգիայում պայթել է քիմիկատներ տեղափոխող գնացքը
Աշխարհ
Բելգիայում Շելեբելե քաղաքի մուտքի մոտ պայթել է քիմիական նյութեր տեղափոխող գնացքի մի քանի վագոն. տեղեկացնում է RTL-ը:
Պայթյունից հետո գնացքը ամբողջովին հրդեհվել է: Միջադեպը տեղի է ունեցել մի քանի ժամ առաջ: Այս պահին հրդեհը հաջողվել է տեղայնացնել: Հրդեհից տուժել է 5 մարդ, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց:
Շրջակա բնակավայրերի 250 բնակիչները տարհանվել են: 13 վագոն ունեցող գնացքը ժամանել էր Նիդեռլանդներից:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան