Ալֆրեդո դի Ստեֆանոն ամուսնանում է իր 36-ամյա քարտուղարուհու հետ
Սպորտ
Ինչպես տեղեկացնում է mundodeportivo-ն՝ «Արքայական ակումբի» լեգենդար հարձակվող 86-ամյա Ալֆրեդո դի Ստեֆանոն ամուսնանում է իր 36-ամյա քարտուղարուհու՝ Ջինա Գոնսալեսի հետ:
«Երեխաներս դեմ են կնոջս, սակայն ինձ համար միևնույն է, մենք պարզապես ցանկանում ենք միասին լինել»,-նշել է Դի Ստեֆանոն:
Ջինան ոչ միայն քարտուղարուհի է, այլև Դի Ստեֆանոյի փաստաբանն է և Marca պարբերականի մարզական լրագրողը:
Նրանք ծանոթացել են 2007-ին, երբ լրագրողը գրել է ֆուտբոլիստի կենսագրության մասին:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը